«Կան նաև մի քանի տուժածներ». Արծրուն Հովհաննիսյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ տուժել է ևս մի քանի զինծառայող: Տեղեկացրել ենք նաև, որ երկու զինծառայող զոհվել է:
«Արմենպրեսին» տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է. «Կան նաև մի քանի տուժածներ, բայց մանրամասներ չեմ հայտնի: Եթե անհրաժեշտություն լինի լրացուցիչ կտեղեկացնենք»:
Բնական աղետի` հունիսի 8-ի ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վ.Ղրմաջյանի դին հայտնաբերվել է ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Ա.Գազարյանի՝ դին ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: