
Արցախում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

Հունիսի 9-ին Արցախում կդիտվի փոփոխական ամպամածություն. ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից և հավելել, որ քամու հոսանքը կլինի հարավ-արևմուտքից` 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի +9 +14, ցերեկը՝ +17 +22: Աղբյուրի հաղորդմամբ՝ հունիսի 10-ին, 12-ին և 13-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ,իսկ հունիսի 11-ին հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: