
Գերմանական ակումբն առաջարկել է Զլատան Իբրահիմովիչին թագավորական տիտղոս և գարեջրի գործարան՝ նրա պատվին

Շվեդն ընտրություն պետք է կատարի փողի և աշխարհում ամենափոքր պետության թագավորի տիտղոսի միջև:
Երկամյա պայմանագրի դիմաց ակումբը պարտավորվում է Օբերխաուզեն քաղաքում սահմանել միապետություն և Իբրահիմովիչին հռչակել թագավոր: Բացի այդ, տեղական KönigPilsener գարեջրի գործարանը կանվանափոխվի և կդառնա IbrahimovicPilsener: Ինչպես նաև Իբրահիմովիչի առաջին իսկ պահանջով կվերաբացվի քաղաքի լողավազանը, որը փակվել է 30 տարի առաջ: Խոսք է տալիս «Ռոտե-Բայսի» պաշտոնական կայքը:
2015-16 մրցաշրջանում «Ռոտ-Բայսը» գերմանական 4-րդ դիվիզիոնում գրավել է 5-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը