ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 3-ի վաղ առավոտյան եղել է զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հրամանով զորամասում ազդարարվել է ուսումնական տագնապ, տրվել են համապատասխան առաջադրանքներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Գողթ գյուղում: Գյուղացիներն ի նշան բողոքի փակել են ճանապարհը և հրաժարվում են այն բացել՝ ասելով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրեր առաջ Գառնիի գյուղացիների հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ կառավարությունը կքննարկի գողթեցիների բարձրացրած հարցը՝ կապված Գեղարդալճի հետ և այդ ժամանակ գողթեցիները ժամանակավորապես դադարեցրել էին իրենց բողոքի ակցիաները:
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 2-ին, ժամը 10.40-ին, բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Սամվել Ա.-ն:
Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին անցնող գիշեր օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փախստականների բռնադարձման շուրջ համաձայնագիրը, որը կնքել են Եվրամիությունը եւ Թուրքիան, «անօրինական Է եւ անազնիվ», դրա կատարումը պետք Է անհապաղ դադարեցվի:
«Սխալ տեղեկատվություն է շրջանառվում նման բան չկա: Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը լավ է, նրա մոտ ամեն ինչ կարգին է: Նա հանգիստ աշխատում է»,- ասաց թատրոնի մամուլի քարտուղարը:
Խոսելով այն մասին, թե այս բանաձևի ընդունման մեջ ի՞նչ նշանակություն ունեցավ գերմանահայ համայնքը՝ Ա. Պապյանը նշեց, որ Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի մասին գերմանահայ համայնքից բավականին լավ կարծիքներ է լսել. «Դեսպանի աշխատանքը շատ կարևոր է, բայց այն արդյունք կտա, եթե դա չի հակասում այդ երկրի շահերին»
Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական հսկողությունն ուժեղացվել է: Aյս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Թալինի բաժնի ծառայողները հունիսի 2-ին Արագածավան գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել 1984 թ. ծնված Մուրադ Վ.-ին:
«Նախարարները հաստատել են նախագահների համաձայնությունը` հունիսին անցկացնելու բանակցությունների հաջորդ փուլը` նպատակ ունենալով վերսկսելու բանակցությունները համապարփակ կարգավորման շուրջ»,- ասվում է համանախագահների հայտարարության մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տաքսու վարորդի նկատմամբ հունիսի 2-ին տեղի ունեցած ավազակային հարձակման հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Միգրանտների փոխադրող նավ է խորտակվել Հունաստանի Կրետե կղզու ափերի մոտ: Նախնական տվյալներով՝ նավի վրա մի քանի հարյուր մարդ էր գտնվում, տեղեկացնում է «Ֆրանսպրես»-ը:
Ռումինիայի արեւելյան մասի Բակեու եւ Վրանչա գավառներում 2 մարդ է զոհվել հեղեղումների հետեւանքով: Այս մասին հայտնել է Digi 24 հեռուստաալիքը: Ռումինիայի այդ տարածաշրջանում փակ են ճանապարհները, այդ թվում ազգային նշանակության ավտոմայրուղիները, հեղեղված վայրերում ջրի բարձրությունը գերազանցել է մեկ մետրը:
28-ամյա հարձակվողը փոխարինվել է 84-րդ րոպեին: Այս հաղթանակից հետո «Ռեալ Սոլթ Լեյք»-ն ունի 23 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորի զոնականը Արեւմտյան գոտում:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին վիրահատել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրան վիրահատության են ենթարկել ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:
Գոհարիկ Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են վերջինիս հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ հանրապետական Փոլ Ռայանը հայտարարել Է, որ կաջակցի միլիարդատեր Դոնալդ Թրամփին, որն ավելի վաղ երաշխավորել Է Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելը:
Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը ժամանել է Ադրբեջան: Այս մասին ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատանը:
Վրաստանի նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին այն կարծիքին Է, որ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ձգտումը Ռուսաստանի կողմից դիտվում Է որպես սպառնալիք, եւ վրացական կողմին ժամանակ ու համբերություն Է անհրաժեշտ ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում:
Համագումարին մասնակցում է նաեւ Ադրբեջանի նախագահը եւ ադրբեջանական տարբեր կազմակերպությունների 380 ներկայացուցիչներ:
Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ» (ՄԻԺԻ) հասարակական կազմակերպության ղեկավար Արմինե Առաքելյանը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում ենթարկվել է խոշտանգման եւ վատ վերաբերմունքի այլ ձեւերի:
Բունդեսթագում մի քանի օր առաջ տեղի ունեցած փակ և նախնական քվեարկության ժամանակ «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևի ընդունմանը կողմ է եղել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Գերմանահայերի կենտրոնական խորհրդի վարչության անդամ Անի Սմիթ Դադեսյանը:
Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության մասին պայմանագրի համաձայն Կարսում երկու երկրների զինված ուժերի մասնակցությամբ զինավարժանքներ են սկսվել:
Հունիսի 2-ին, ժամը 21.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 3-րդ փողոցի տներից մեկի լողավազանում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Այն բանից հետո, ինչ նա այսօր իմ մասին ասաց իր ստահոդ ճառում… ես այպես կասեմ՝ Հիլարի Քլինթոնը պետք է բանտ նստի»,- հայտարարել է Թրամփը Սան-Խոսեում (Կալիֆոռնիայի նահանգ) կայացած հանրահավաքում:
1972 թ. ծնված Գայանե Ն.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ մայիսի 26-ին, ժամը 16.30-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Կոմիտասի պողոտայի թիվ 62/2 հասցեում գտնվող խանութում մի աղջիկ սեղանին դրված իր դրամապանակից գողացել է 230.000 դրամ:
Եվրահանձնաժողովը հորդորում է Թուրքիային և Հայաստանին՝ նորմալացնել հարաբերությունները և հուսով է, որ երկու երկրների միջեւ կառուցողական երկխոսություն կսկսվի, որը կբերի նրանց լիակատար հաշտեցման: Այդ մասին, ըստ Sputnik գործակալության՝ հայտարարել է ԵՄ-ի դիվա նագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում անդրադարձել է Փարիզում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:
Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետներ Արմեն Մարգարյանին և Մհեր Պապյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են: 168.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել են:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներն այս օրերին «շրջում են» հայաստանյան կառույց-անհատներով, հանդիպում նրանց՝ շոշափելու, հասկանալու, թե ինչ են շնչում նրանք։ Մասնավորապես՝ հետաքրքրված են Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքով, որ հասկանան, թե որքան է այլևս անջրպետը ՌԴ-ի և Հայաստանի միջև, մասնավորապես, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։