Բաժիններ՝

Արիզոնայում տեսագրել են աստղակերպի անկումը

ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգում տեսագրել են ոչ մեծ աստղակերպի անկումը: Դիտարկման խցիկի տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է գիշերային երկինքը մի ակնթարթում լուսավորում վառ բռնկումը:

NASA-ի տվյալներով՝ 1-2 մետր տրամագծով եւ մի քանի տոննա զանգվածով ոչ մեծ աստղակերպն Արիզոնայի երկնքում Երկրի մթնոլորտ է մտել հունիսի 2-ին տեղական ժամանակով 04:00-ին (Երևանի ձամանակով 15:00-ին): Մթնոլորտ մտնելու պահին աստղակերպի արագությունը գերազանցել է ժամում 64 հազար կիլոմետրը: Դրա կինետիկ էներգիան կազմել է շուրջ 10 կիլոտոննա, ինչը 40 անգամ թույլ է, քան Չելյաբինսկի երկնաքարինը:

Աստղակերպի անկման հետևանքով տուժածներ չկան, գետնին ավերումների վերաբերյալ տեղեկատվություն չի եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս