Բելգիայի հարավում՝ Վալոնիայում եւ Բրյուսելում, երկաթուղային հաղորդակցությունը գործնականում լիովին կազմալուծված Է մնում մայիսի 25-ին սկսված գործադուլի պատճառով: Այս մասին հայտնել է բելգիական RTBF հեռուստաալիքը:
Մայիսի 31-ին, hունիսի 1-4-ը կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հարցին, թե չի՞ լինի, որ նախագահ Սերժ Սարգսյանը կանչի Սամվել Ալեքսանյանին, ասի՝ էլ չես ներկրելու, Ա. Մինասյանը պատասխանեց, որ չի լինի՝ նկատելով, որ դա պայքար է երևույթի դեմ, ոչ թե՝ անձերի. «Եթե դու պետք է ասես՝ Պողո՛ս, դու այլևս չես ներկրում, դրա փոխարեն առաջանալու է Պետրոսը, որն ինքն է ներկրելու. այդ դեպքում ձեր պայքարը դառնում է զրո»:
Հայաստանի ներքաղաքական զարգացումներն աստիճանաբար թևակոխում են նախընտրական փուլ: Քաղաքական կուլիսներում արդեն խոսում են հնարավոր դաշինքների, ընտրություններին այս կամ այն ուժի այս կամ այն կերպ մասնակցության մասին: Մյուս կողմից՝ ղարաբաղյան ապրիլյան քառօրյա պատերազմն էականորեն ազդել է նաև ներքին գործընթացների վրա և շարունակում ու թերևս շարունակելու է լինել նաև ներքաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը: Ղարաբաղի խնդիրը, կարելի է ասել, ամենանուրբ հարցն է իշխանության և ընդդիմության միջև ներքաղաքական պայքարում:
«Ռոսատոմ» պետական կորպորացիան պատրաստ է իր վրա վերցնել Հայկական ԱԷԿ-ից բանեցված միջուկային վառելիքի պահպանումն ու վերամշակումը:
Իրանի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում հանդիպել էին Թեհրանի «Էսթեղլալը» և Իսպահանի «Զոհ-Ահանին»: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, և հաղթողը որոշվել է հետխաղյա 11-մետրանոցների շնորհիվ:
Մայիսի 28-ին, ժամը 21-ի սահմաններում, «ՅՈւՄԶ» մակնիշի տրակտորը Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի գյուղամիջյան ճանապարհին շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը` 1999 թ. ծնված Նվեր Խաչատուրյանը, տեղում մահացել է:
Սեւ արկղերը, որոնք գտնվում են ինքնաթիռում, ազդանշան են հաղորդում, ինչի շնորհիվ կարելի է որոշել դրանց գտնվելու վայրը: Ազդանշանի հաղորդումը դադարում է կործանման պահից 30 օր հետո, գրում է ՌԻԱ Նովոստին:
Մարսի եւ Երկրի ընթացիկ մերձեցումը սիրողական աստղագետներին եւ մասնագետներին թույլ կտա ստանալ կարմիր մոլորակի նոր, ավելի հստակ լուսանկարներ եւ դրա վրա դիտել այն մանրամասները, որոնք սովորաբար տեսանելի չեն «նորմալ» տարածությունից Մարսի դիտարկումներ կատարելիս:
Նստած լսում ու մտածում եմ, ի՞նչը պահել խիստ հսկողության տակ, ընտրովի օրինականությո՞ւնը, թե՞ ապօրինությունն այն դեպքում, երբ ապօրինի կառույցն օրինականացնելու գործընթացը տերն արդեն սկսել է, որի մասին Ազատություն ռադիոկայանին տվված հարցազրույցում ասաց ինքը:
Ռուսաստանյան արտադրության ԱԹՍ-ներից մեկի հիմքի վրա ռուսաստանցի մասնագետները մտադիր են ստեղծել ինքնասպան անօդաչու թռչող սարք:
Թուրքիայի Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները Վանում ինքնաշեն պայթուցիկով հարձակում են իրականացրել թուրքական ոստիկանության վրա:
Բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ բուռն վիճաբանություն ծավալվեց Վարդան Այվազյանի ու Արմեն Ալավերդյանի միջև
«Ըստ մեր կատարած ուսումնասիրությունների, Հայաստանում կոռուպցիոն ռիսկերը խիստ զարգացած են, առաջին հերթին, ողջ դատական համակարգում, երկրորդ տեղում թաղապետարաններն են, երրորդ տեղում՝ առողջապահության համակարգն է»:
Ողբերգությունը տեղի է ունեցել Բակուբա քաղաքում (Բաղդադից 50 կմ հեռու): Ահաբեկիչները մտել են այնտեղ, որտեղ տեղի էր ունենում եզրափակիչ խաղի դիտումը, և անկանոն կրակ են բացել: Ըստ տվյալների, 12 մարդ զոհվել է և ևս 8-ը վիրավորվել են: Զոհվածները եղել են 18-30 տարեկան: Հարձակվողները հասցրել են թաքնվել, նրանցից ոչ մեկը չի ձերբակալվել: Երկրի իշխանություններն այս հարձակումը վերագրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:
ՀՀ Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը դատապարտում է ՀՀ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի «թիկնապահների» մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքը:
«Մարդն ունի ձեռբերման և tax-free-ի փաստաթուղթ, որ արհամարհվում են: Ո՞րն է պատճառը…
Ադրբեջանական bakupress.az կայքի գլխավոր խմբագիր Շաֆագ Աղաջը ինքնասպանության փորձ է կատարել: Նա մեծ քանակությամբ դեղամիջոցներ է ընդունել:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող իսլամական ճարտարապետության հուշարձաններն իբրև թե օգտագործվում են ռազմական նպատակներով, չի համապատասխանում իրականությանը և հերթական մերկապարանոց մեղադրանքն է այն նենգափոխությունների և կեղծիքների շարքում, որոնց մշտապես դիմում է ադրբեջանական կողմը:
«Լինելով նախկին ռազմական բժիշկ, երբ համեմատում եմ, ակնհայտ մեծ պրոգրես կա, և այն փոքրիկ թերությունները, որ այսօր կարող են լինել, շտկելի են։ Ծառայությունը կատարվում է գործող սանիտարական նորմերի համաձայն, իսկ առաջին բուժօգնությունը լավ էր կազմակերպված»։
Իրավապահ մարմինները Փարիզում եւ Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների կազմակերպիչ Սալահ Աբդեսլամի նոութբուքում տեղեկատվություն են հայտնաբերել Մարսելում Եվրոպայի առաջնության շրջանակներում Անգլիայի եւ Ռուսաստանի հավաքականների միջեւ մրցախաղի օրն ահաբեկչական գործողության պատրաստվելու մասին:
ՀՀ 2015 թ-ի պետական բյուջեի եկամուտների 91.4%-ն ապահովվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի հաշվին, որոնք կազմել են 1067.9 մլրդ դրամ և 93.6%-ով ապահովել ՀՀ կառավարության լիազորությունների շրջանակներում ճշտված տարեկան ծրագիրը:
«Այսօր, Ղարաբաղում ապրիլյան մարտերից հետո շատերը զբաղված են վերլուծությամբ, հանրագումարի բերելով եւ կանխատեսումներով: Դրանք խոսում են այն մասին, որ շատ խնդիրներ են եղել: Ամենից առաջ պետք է պարզություն մտցվի կորուստների թվում, նշվեն անհաջողությունների պատճառները: Եթե կան մեղավորներ, ապա ինչ միջոցներ են ձեռնարկվել: Պարզ է, որ շատ հարցեր չեն կարող հրապարակվել եւ բացահայտ քննարկվել, սակայն, դա չի նշանակում, որ հասարակությունը պետք է մնա անգիտության մեջ եւ ապատեղեկատվություն ստանա»:
Զարմանում եմ, որ տեղական վերահսկիչ կառույցները, որոնք այդ ծառայությունը պետք է մատուցեին, որևէ հարց չբարձրացրին: Մենք այդ կարտոֆիլի վրա հայտնաբերել ենք չորս հիվանդություն՝ միջուկային փտում, սևաոտիկ, թաց փտում և ֆիտոֆտորա»:
«Հուսով եմ՝ առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում կունենանք: Ինչո՞ւ է կարևոր այս կարծիքների միասնականացումը, որովհետև ցանկացած փաստաթուղթ, որը գրվեց և հրապարակվեց, այդ փաստաթղթից զատ այլ պահանջ չի կարող լինել»,- նշեց նախարարը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 27-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 40 դեպքից բացահայտվել է 36-ը:
Համբուրգի «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայում բուժումը շարունակող, Արցախում ապրիլին մարտական դիրքերում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, առկա է թեթևակի դրական տեղաշարժ: Բազմապրոֆիլ աշխտորոշիչ հետազոտություններն ինտենսիվ շարունակվում են:
Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում ապրիլյան քառօրյա պատերազմից վնասված տների վերականգնման աշխատանքներն ավարտման փուլում են:
«Գնացեք Վրաստան, տեսեք որը պետք է լինի»,- նկատեց Վ.Այվազյանը:
Մի քիչ չափելի գնահատականներ տվեք, ավերվածության չափման քանակը ո՞րն է…