«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Նիկոլ Փաշինյանն է

Հայաստանի ներքաղաքական զարգացումներն աստիճանաբար թևակոխում են նախընտրական փուլ: Քաղաքական կուլիսներում արդեն խոսում են հնարավոր դաշինքների, ընտրություններին այս կամ այն ուժի այս կամ այն կերպ մասնակցության մասին: Մյուս կողմից՝ ղարաբաղյան ապրիլյան քառօրյա պատերազմն էականորեն ազդել է նաև ներքին գործընթացների վրա և շարունակում ու թերևս շարունակելու է լինել նաև ներքաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը: Ղարաբաղի խնդիրը, կարելի է ասել, ամենանուրբ հարցն է իշխանության և ընդդիմության միջև ներքաղաքական պայքարում: Ինչպե՞ս են ապրիլյան իրադարձությունները փոխել և հետագայում փոխելու Հայաստանի ներքաղաքական զարգացումները, ի՞նչ նախընտրական գործընթացներ կարող են ծավալվել առաջիկայում: Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ է Սաթիկ Սեյրանյանի զրույցն Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս