«Էսթեղլալը» պարտվեց գավաթի եզրափակչում. Մկոյանն իրացրել է 11-մետրանոցը
Իրանի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում հանդիպել էին Թեհրանի «Էսթեղլալը» և Իսպահանի «Զոհ-Ահանին»: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, և հաղթողը որոշվել է հետխաղյա 11-մետրանոցների շնորհիվ:
«Էսթեղլալի» կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը: Վերջինս հստակ է իրացրել իր թիմի 11-մետրանոցներից մեկը: Սակայն մայրաքաղաքը ներկայացնող ակումբը պարտվել է ընդհանուր հաշվում:
Սիրարփի Աղաբաբյան