Բաժիններ՝

Բելգիայում շարունակվող գործադուլը կազմալուծել է երկաթուղային հաղորդակցությունը

Բելգիայի հարավում՝ Վալոնիայում եւ Բրյուսելում, երկաթուղային հաղորդակցությունը գործնականում լիովին կազմալուծված Է մնում մայիսի 25-ին սկսված գործադուլի պատճառով: Այս մասին հայտնել է  բելգիական RTBF հեռուստաալիքը:

Դրա հետ մեկտեղ, հեռուստաալիքի տվյալներով՝ Բելգիայի հյուսիսային տարածաշրջանը՝ Ֆլանդրիան, բողոքի ակցիային չի մասնակցում: «Վալոնիայի երկաթուղիներում քաոս է  տիրում, երթեւեկում է  տասը շարժակազմերից մեկից ոչ ավելին: Ֆլանդրիայում երկաթուղային հաղորդակցության համակարգի 90 – 100 տոկոսը շարունակում է բնականոն գործել»,- նշել է հեռուստաալիքը:

Դրա հետեւանքով առավոտյան լարված ժամին երկրի հանգուցային մայրուղիներում, հատկապես խոշոր քաղաքների՝ Բրյուսելի, Նամյուրի, Լիեժի ուղղությամբ, բազմակիլոմետրանոց ավտոմոբիլային խցանումներ են գոյացել:

Վալոնցի երկաթուղայինների անժամկետ գործադուլն սկսվել է մայիսի 25-ին: Երկաթուղիների աշխատողները Բելգիայի երկաթուղիների գործարկու-ընկերության՝ SNCB-ի ղեկավարությունից պահանջում են աշխատանքի պայմանների բարելավում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս