Բաժիններ՝

Երբ կվերացվի «հսկիչ գին» հասկացությունը

Առաջիկայում, օր առաջ ե՞րբ կարող ենք վերացնել «հսկիչ գին» հասկացությունը: Այս հարցադրումն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ արեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

«Բոլորս գիտենք, որ դա մեծ հնարավորություններ է տալիս կոռուպցիայի համար: Մարդն ունի ձեռբերման և tax-free-ի փաստաթուղթ, որ արհամարհվում են: Ո՞րն է պատճառը, որ չեք վերացնում այս անօրինականությունը, և ի՞նչ հույս կա դրա հետ կապված»,- ասաց Խ.Քոքոբելյանը: Նա նաև հետաքրքրվեց, թե մաքսակետերում գործող բրոքերային ընկերությունները որքա՞ն հարկ են վճարում, և ինչո՞ւ չեն դրանք կամավոր դարձվում, որ քաղաքացիներն իրավունք ունենան ինքնուրույն լրացնելու հայտարարագրերը:

ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը պատասխանեց, թե հսկիչ գներով ճշգրտում կատարվում է այն դեպքում, երբ անհրաժեշտ փաստաթղթերը չեն ներկայացվում: Ըստ նրա` ԵՏՄ շրջանակներում այդ պահանջները հանվեցին, և այսօր նման խնդիր կա բոլոր այն դեպքերում, երբ ապրանքներ են գալիս Թուրքիայից, Չինաստանից, Կորեայից, այսինքն` այն երկրներից, որտեղից գները ճշտել հնարավոր չէ. «Պետք է կողմնորոշվել և մենք կողմնորոշում ենք հարկ վճարողին, որ իրականությանը մոտ թվեր լինեն: Դա չի տարածվում Գերմանիայի վրա, այն երկրների վրա, որտեղից տրանսպորտի և ձեռքբերման ծախսերը հիմնավորված են: Հարկային օրենսգրուքում հետաքրքիր լուծումներ կգտնեք այդ հարցերի հետ կապված»:

Բրոքերների մասին ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ տարիներ առաջ պետք էր անկողմնակալ կողմ, որ լրացներ հայտարարագրերը: Նա տեղեկացրեց, որ 2 խոշոր բրոքերային կազմակերպություններն անցած տարի վճարել են 400-500 մլն հարկ: «

Ստացվում է, որ ներմուծողների համար ապրանքն այդքանով թանկացել է»,- փաստեց Խ.Քոքոբելյանը` հավելելով, որ կարելի է այդ օղակը կրճատել:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը համաձայնեց բրոքերների հարցով` նշելով, որ կարելի է իրավաբանական կազմակերպություններին դիմել. «Ինչո՞ւ եք այդ ինստիտուտը ստեղծել, ավելորդ գնաճ է ստեղծում: Կարո՞ղ է մինչև էդ մաքսազերծում չէինք իրականացնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս