ԻՊ-ն Մարսելում խոշոր ահաբեկչություն Էր կազմակերպում Ռուսաստան -Անգլիա մրցախաղի ժամանակ
Իրավապահ մարմինները Փարիզում եւ Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների կազմակերպիչ Սալահ Աբդեսլամի նոութբուքում տեղեկատվություն են հայտնաբերել Մարսելում Եվրոպայի առաջնության շրջանակներում Անգլիայի եւ Ռուսաստանի հավաքականների միջեւ մրցախաղի օրն ահաբեկչական գործողության պատրաստվելու մասին:
Բրիտանական The Sun հրատարակության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հատուկ ծառայությունները պարզել են, որ «Իրաքի եւ Լեւանտի Իսլամական Պետության» (ԻԼԻՊ) ահաբեկիչները Մարսելում ծրագրում Էին գրոհ իրականացնել մարտական թունավոր նյութերով անօդաչուների, Կալաշնիկով ինքնաձիգերով զինված մահապարտների եւ ահաբեկչիների օգտագործմամբ:
Բրիտանական թերթի պնդմամբ՝ գրոհը կարող Է տեղի ունենալ հունիսի 11-ին, երբ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շրջանակներում խաղան Անգլիայի եւ Ռուսաստանի հավաքականները:
Ահաբեկիչների թիրախներից մեկը, հրապարակման համաձայն՝ կարող են դառնալ պահպանվող ֆան-գոտիներից դուրս գտնվող բարերը, որտեղ կարող են մեծ քանակությամբ բրիտանացի մարզասերներ կուտակվել: «Մենք շատ սերտ աշխատում ենք ֆրանսիացի գործընկերների հետ»,- հրատարակությանը հայտարարել Է Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների մի աղբյուր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Լուսանկարը` AFP