Բաժիններ՝

ԵՏՄ-ն չէ պատճառը, որ ցուցանիշները վատն են

ՀՀ 2015 թ-ի պետական բյուջեի եկամուտների 91.4%-ն ապահովվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի հաշվին, որոնք կազմել են 1067.9 մլրդ դրամ և 93.6%-ով ապահովել ՀՀ կառավարության լիազորությունների շրջանակներում ճշտված տարեկան ծրագիրը: Նշված գումարից 1035.5 մլրդ դրամը կազմել են հարկային եկամուտները, 32.4 մլրդ դրամը` պետական տուրքերը:

Այս ցուցանիշներն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ներկայացրեց ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը: Ըստ նրա` հարկահավաքման թերակատարման գործոններն օբյեկտիվ են` ներմուծումների կրճատում, ԵՏՄ և տարածաշրջանային զարգացումներ:

Oրինակ` եթե ցորենը, անվադողերը բերվում էին երրորդ երկրներից և 32% շահույթ էինք ունենում, սկսեցին ներմուծել ԵՏՄ-ից և վճարումները կրճատվեցին: Ալավերդյանի խոսքով` օրենսդրությունը նույնպես ազդել է, թեև փորձել են վարչարարությամբ ետ բերել մի մասը, օրինակ` շրջանառության հարկի շեմը բարձրացվեց 115 մլն, որի պատճառով 3.8 մլրդ դրամի կորուստներ եղան, արտոնություն տրվեց ընտանեկան բիզնեսին, շահութահարկի գծով կան արտոնություններ, որ ընդհանուր 18 մլրդ դրամի ազդեցություն ունեցավ, նաև ՀՆԱ-ի աճի սպասումները նվազեցվեցին:

«ԵՏՄ-ի անդամակցությունը, փաստորեն, վնասից բացի այլ բան չի բերել»,- արձանագրեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, թե ԵՏՄ-ն չէ պատճառը, որ ցուցանիշները վատն են, այլ ԵՏՄ անդամակցությունը ՀՀ-ին լուրջ հնարավորություններ է տալիս. «Նենց չի, որ ԵՄ Ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրները, օրինակ` Մոլդովան, շատ լավ են ապրում»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս