![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանում կին խմբագիրն ինքնասպանության փորձ է կատարել
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/Untitled-1-20.jpg)
Ադրբեջանական bakupress.az կայքի գլխավոր խմբագիր Շաֆագ Աղաջը ինքնասպանության փորձ է կատարել: Նա մեծ քանակությամբ դեղամիջոցներ է ընդունել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական xeberle.com լրատվական կայքը, բժիշկներին հաջողվել է փրկել լրագրողի կյանքը: Բժիշկները նրա վիճակը միջին ծանրության են գնահատում:
Նախնական տվյալներով` խմբագիրն այդ քայլին է դիմել Նիջաթ անունով անձի կողմից շանտաժի ենթարկվելու պատճառով:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում 166 ինքնասպանության դեպք է եղել, որոնցից 16-ն անչափահաս, ինքնասպանության 82 փորձ է տեղի ունեցել: Տեղի է ունեցել քաղաքացիների ինքնահրկիզման դիմելու 14 փորձ, որոնցից 12-ը՝ մահվան ելքով ավարտով: