Մայիսի 18-20-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, մայիսի 21-ին՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
«Թիկնապահներն էլ չեն ծակել: Նման դեպք չի եղել: Էդ ավտոների տերերը չկա՞ն, որ ասեն: ԵԿՄ-ի ու գեներալի հասցեին միշտ ինչ-որ անանուն, 37 թվի ոճով հրապարակումներ են լինում, երբեք հետևը մարդ չկա: Ես որ ասում եմ՝ կազմակերպված հանցախումբ է գործում, գործում է լրիվ իր ենթակառուցվածքներով` սադրիչ խմբերով, ֆեյսբուքում ստատուս ու մեկնաբանություն գրող կեղծ օգտատերերով»:
Մայիսի 17-ին ԳԴՀ դեսպանատանը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ:
«Եթե սահմանին մենք չունենք վստահության բավարար մեխանիզմներ և չունենք հրադադարի լիարժեք պահպանման հնարավորություններ, բնականաբար, ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կարող ապահովել դրանց կիրառման մեխանիզմներ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին՝ ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 80-ամյա Սարգիս Սարգսյանի անհետ կորելու դեպքի առթիվ, և միջոցներ են ձեռնարկվում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
«Յուքոմ»-ը տեղեկացնում է, որ արդեն գործում է նոր եվրասիական ռոումինգի գոտի, որի մեջ մտնում են ԵԱՏՄ անդամ պետությունները (Բելառուս, Ռուսաստան, Ղրղզստան, Ղազախստան): Այսուհետ այս գոտում գտնվող բաժանորդները կօգտվեն ռոումինգի իջեցված սակագներից:
Իմ կարծիքով՝ հաղթանակը կամ պարտությունը հետևյալն է՝ թե դու ինչ նպատակ ես դրել և արդյոք կարողացե՞լ ես կատարել քո նպատակը: Այստեղ ես չեմ ուզում, որ մենք հետին թվով եզրակացություն անենք, կուրծք ծեծենք և ասենք՝ մենք հաղթել ենք: Կարող եք հարցնել պաշտպանության նախարարության ողջ սպայակազմից, ում հետ ես հանդիեպել եմ, կարող եք հարցնել մեր անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, թե ես ինչպես էի տեսնում իրադարձությունների զարգացումը դեռևս տարիներ առաջ և ինչ տեղի ունեցավ:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Վիեննայում երեկ Լեռնային Ղարաբաղում ապրիլյան իրադրության սրացումից հետո առաջին հանդիպումն են ունեցել։ Բանակցություններն ընթացել են Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Նրա խոսքով՝ նախապայմաններից երկուսը վերահաստատվել են, իսկ մի նախապայման չի արվել, որը, ըստ նրա, ավելի շատ հռետորական էր և վերաբերվում էր հասցեական հայտարություններին.
Այդ հանցախումբը սպառնալիք է երկրի ազգային անվտանգությանը…
Համաձայն եմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն գնահատականի հետ, որ երեկվա բանակցությունները լավ հնարավորություններ են ստեղծում փուլային մոտեցման հիմքի վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բովանդակային բանակցություններ վարելու համար:
Պարտադիր չէր, որպեսզի այդ 4 օրը լինեին, որպեսզի մենք խոսենք բարեփոխումների կամ փոփոխությունների մասին:
«Մի քիչ էմոցիոնալ է այդ մոտեցումը: Գովազդ կա շատ տարբեր ոլորտներում, էնպես չի, որ գովազդը մեկ մարդու մենաշնորհ է»
Նվիրյալները. Ալեքսան Առաքելյան:
Եթե ադրբեջանցիները խախտեն հրադադարի պայմանները, մենք ուղղակի ստիպված ենք լինելու պատասխանել
Մայիսի 16-ին, ժամը 5-ին, 1979 թ. ծնված Արմեն Հ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ Սայաթ-Նովայի պողոտայի 20 հասցեում գործող ակումբի դիմաց կայանված իր «Օպել» մակնիշի ավտոմեքենան նստել են երկու անհայտ անձինք, որոնք ավտոմեքենայի սրահից գողացել են իր բջջային հեռախոսը:
Ըստ Միքայել Մելքումյանի՝ Հայաստանում հեռուստատեսության ոլորտը օլիգոպոլիստական մենաշնորհ է:
Հանրապետության Հրապարակի լողավազանի շուրջ մարդկանց և փրկարարների հոծ բազմություն է հավաքվել։ Լողավազան մտած կինը սպառնում է հոսանքահարվել։
«Ադրբեջանը ձախողվեց և՛ ռազմական դաշտում, և՛ հաջողության չհասավ երեկ Վիեննայում…
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը նախազգուշացնում է մայիսի 19-ին Անկարայում հնարավոր ահաբեկչությունների մասին:
ԸՕ-ն և կից ներկայցված նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 94, դեմ՝ 18 և ձեռնպահ 4 պատգամավոր
Տանտերերը դիմադրություն են ցույց տվել, ինչի արդյունքում ավազակային հարձակում կատարած Հրաչյա Ֆ.-ն ստացած վնասվածքներից մահացել է, իսկ Էդգար Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Բոլոր պարագաներում մենք պատրաստ ենք ցանկացած ելքի: Իհարկե մեր ցանկությունն է, որպեսզի այդ ելքը լինի խաղաղ ճանապարհով: Խոսակցություն գնաց այն մասին, որ որոշ ժամանակ հետո ճիշտ կլինի հանդիպել, և մենք մի կառուցողական առաջաևկություն արեցինք. քանի որ խոսքը գնում էր հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ համանախագահների կողմից մոնիթորինգի հաստատման մասին, մենք առաջարկեցինք, որպեսզի այդ մոնիթորինգը հաստատվի մինչև մեր հանդիպումը: Սա կողմերի կողմից կառուցողական մոտեցում կլինի»:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երկկողմ հանդիպում է ունեցել իր իրանցի գործընկերոջ՝ Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Եվրամիության և Թուրքիայի միջև վիզային ազատականացման ռեժիմը կմեծացնի Եվրոպայում ահաբեկչությունների ռիսկը: Ահաբեկիչները ազատ կսկսեն ներթափանցել Եվրոպա թուրքական անձնագրերով, գրում է The Telegraph-ը՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովի զեկույցին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 19-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 20-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Անկարան Եվրամիության պահանջները հակաահաբեկչական օրենսդրության փոփոխության մասին, որ առաջ էին քաշվել որպես վիզային ռեժիմի ազատականացման պայման, ընկալում է որպես աջակցություն ահաբեկչությանը:
ANKA-ն Թուրքիայի նոր վարչապետը Բինալի Յըլդըրըմը լինելու մասին լուրը տարածելու համար հիմք է ընդունել ԱԶԿ-ի կողմից իր պատգամավորներին, նահանգային կառույցներին եւ քաղաքապետերին հղած շրջաբերականում «կուսակցության նախագահի մեր թեկնածու եւ վարչապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմ» արտահայտության օգտագործումը:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդին՝ Արցախյան ազատամարտի եւ կանանց միության նախագահ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Միհրան Մովսիսյանը, օրերս ձերբակալվել է։ Նախնական տեղեկություններով, նա փորձել է Հայաստանից 200 մլն դոլարի ուրան հանել եւ ապօրինի ճանապարհով իրացնել Թբիլիսիում։
Գլխավերեւում ԱՄՆ-ի, Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԵԱՀԿ-ի դրոշների տակ նստել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը, Ջոն Քերին եւ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ձախ կողմում նստել են Էդուարդ Նալբանդյանը, Սերժ Սարգսյանը եւ Սերգեյ Լավրովը: Աջ կողմում` Էլմար Մամեդյարովը՝ Նալբանդյանի դիմաց, Իլհամ Ալիեւը` Սերժ Սարգսյանի դիմաց, եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն` Սերգեյ Լավրովի դիմաց: