«Եթե ադրբեջանցիները դրժեն իրենց խոստումները և խախտեն հրադադարի պայմանները, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք պատասխանել». Սերժ Սարգսյան
«Յուրաքանչյուր կողմ, ով գնում է հանդիպման, իր նպատակներն է հետապնդում: Ակնհայտ է, որ համանախագահներն ունեին իրենց նպատակը, ադրբեջանական կողմն ուներ իր նպատակը, մենք ունեինք մեր նպատակը:
Մեր նպատական էր՝ պարզել արդյոք իրականության մեջ բանակցությունները մտել են փակուղի՞, և այլ ելք չկա՞, քան պատերազմելը, թե այնուամենայնիվ մենք կարող ենք խնդիրը լուծել քիչ կորսուտներով: Ընդհանուր առմամբ՝ ես և իմ գործընկերները բավարարված ենք հանդիպման արդյունքներով, և սրա մասին շատ ավելի հստակ կարող ենք ասել, երբ կհնչի համանախագահների հայտարարությունը:
Մանրամասներին անդրադառնալու անրաժեշտություն չկա՝ ելնելով մի քանի հանգամանքներից, բայց այնուհանդերձ, Ադրբեջանի նախագահը հավաստիացրեց, որ իր երկիրը և ինքն անձամբ նպատակ չունի պատերազմական գործողություններով հասնել ինչ-որ խնդրի լուծման, բայց դուք շատ լավ հասկանում եք, և կարծում եմ՝ նույնիսկ կանխատեսում եք իմ արձագանքը, որը հետևյալն է՝ դա լավ է, բայց քիչ հավատ է ներշնչում, որովհետև այդպիսի խոսակցություններ եղել են բազմիցս, բայց իրականության մեջ արդեն մի քանի տարի է, որ պայմանավորվածությունը չի պահպանվում:
Բայց մենք իրավունք չունենք միայն մեր ենթադրություններով կամ կանխատեսումներով առաջնորդվելու, որովհետև պատեազմը լավագույն լուծումը չէ»,- յաս մասին ինքնաթիռում լրագրողներին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ կտեսնենք, թե իրադարձություններն ինչպես կզարգանան.
«Բոլոր պարագաներում մենք պատրաստ ենք ցանկացած ելքի: Իհարկե մեր ցանկությունն է, որպեսզի այդ ելքը լինի խաղաղ ճանապարհով: Խոսակցություն գնաց այն մասին, որ որոշ ժամանակ հետո ճիշտ կլինի հանդիպել, և մենք մի կառուցողական առաջաևկություն արեցինք. քանի որ խոսքը գնում էր հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ համանախագահների կողմից մոնիթորինգի հաստատման մասին, մենք առաջարկեցինք, որպեսզի այդ մոնիթորինգը հաստատվի մինչև մեր հանդիպումը: Սա կողմերի կողմից կառուցողական մոտեցում կլինի»:
Սերժ Սարգսյանն ասաց, որ արդյունքները ցույց կտա կյանքը, և հիմա որևէ մեկի փխարեն հավաստիացումներ անելը ճիշտ չէ: Նա նշել է, որ մեր նպատական է, որ խնդիրները լուծենք խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով.
«Բաց եթե ադրբեջանցիները դրժեն իրենց խոստումները և խախտեն հրադադարի պայմանները, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք պատասխանել: Իրականությունը սա է: Հուսով եմ, որ խախտումները քիչ կլինեն: Ես չեմ կարծում, որ վաղվանից ընդհանրապես բացառվելու են խախտումները, բայց հուսով եմ, որ շատ ավելի հանդարտ կլինի, քան մինչ այսօր»: