Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ ՀՀ կառավարության և SAP ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը և SAP ընկերության գլոբալ ցանցի փոխնախագահ Յոսթ Թիգելարը:
Էդիկի խոսքով՝ պարբերաբար կրակոցներ եղել են, սակայն այս ծավալի գործողություններ չեն եղել. «Այս անգամ, այսպես ասած, լայնածավալ էր: Օգտագործել են զենքեր, որոնք չի եղել այդ ընթացքում, բայց այդ անգամ օգտագործեցին: Պատասխան կրակը տվել ենք, կարելի է ասել՝ եռակի, քառակի անգամ»:
1955 թ. ծնված Գագիկ Ղ.-ն ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր տվել, որ գողացել են Մալիշկա գյուղի իր հողամասի ոռոգման ջրագծի մետաղյա խողովակները` 110 մ երկարությամբ` պատճառելով 85.000 դրամի նյութական վնաս:
ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած պարտավորությունները ու խաղաղ կերպով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Սամվել Ֆարմանյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին աջակցելու ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի քայլին: Նա ընդգծել է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության օրերին Պեդրո Ագրամունտի հայտարարությունները խոսում են այն մասին, որ նա անկողմնակալ չէ ու հաստատում են լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, որ նա ընդգրկված է Ադրբեջանի լոբբիստական կառույցներում: «Սա միլիոնավոր եվրոպացիների և այս ժողովրդավարության տան բոլոր անդամների աչքերում լուրջ վնաս է մեր վեհաժողովի իմիջին»,- հայտարարեց Ֆարմանյանը:
«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Վազգեն Մանուկյանն է
ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը կոչ է արել ազատել ուկրաինացի Նադեժդա Սավչենկոյին, ով ՌԴ-ում դատապարտվել է 22 տարվա ազատազրկման Դոնբասում ռուս լրագրողների սպանելու մեղադրանքով, հայտնում է RIA Novosti-ն:
Կրկին մանկություն ընդհատվեց, կրկին հանուն հայրենիքի մարտիրոսվեցին հերոս տղաներ, կրկին վտանգի մեջ հայտնված հայրենիքը համախմբեց աշխարհասփյուռ հայությանն ու մի կուռ բռունցք դարձրեց: Նույնիսկ օրհասական այս օրերին Արցախը մի վայրկյան անգամ չընկրկեց: Մարդիկ առանց տագնապի եւ խուճապի շարունակում են աշխատել ու արարել իրենց հայրենի հողի վրա: Արցախն ապրում է, Արցախն ավելի, քան երբեւէ ուժեղ է:
Խնկարկելով իրենց սխրանքով անմահացած Հերոսների հիշատակը՝ նրանք Եռաբլուր զինվորական պանթեոնի Սրբոց Վարդանանց նահատակաց եկեղեցում մոմեր վառեցին՝ աղոթելով ննջեցյալների հոգու խաղաղության և հանգստության համար:
Հերոսապատում. Քյարամ Սլոյան:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում բանակցային գործընթացի շարունակման հեռանկարների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։
Իրաքի Մոսուլ քաղաքում ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատը ոչնչացրել է ԴԱԻՇ-ի առաջնորդ Սուլեյման Շաբիբ ալ-Ջաբուրին, այս մասին հայտնում է Reuters-ը:
Երեկոյան անակնկալ հանդիպում ոստիկանների հետ:
Օրերս գործարկվել է հայ ծրագրավորողների ստեղծած FakeKiller հավելվածը, որն արգելափակում է կեղծ տեղեկատվություն տարածող ադրբեջանական կայքերը
Ռուսաստանը Սաուդյան Արաբիային ու Պարսից ծոցի մի շարք երկրների մեղադրել է նավթարդյունահանման սառեցման մասին համաձայնագիրը ձախողելու մեջ: Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այս պահի դրությամբ գտնվում է 49 վիրավոր, որոնցից 3-ը Երկրապահ կամավորական միության անդամներ են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Հայաստանի գրողների միությունից հայտնում են, որ մահացել է լիտվացի անվանի բանաստեղծուհի, թարգմանչուհի, հայագետ Մարիտե Կոնտրիմայտեն:
Հարգելի՛ պարոն Պուտին, Մեզ չեն դադարում անհանգստացնել գործարար, մեծ բարերար Լևոն Հայրապետյանի շուրջ զարգացող իրադարձությունները: Այս ծայրահեղ հիվանդ մարդը երկրորդ կարգի հաշմանդամ է, տարել է 4 կաթված, 2 ինֆարկտ, տառապում է օնկոլոգիական և ուրոլոգիական հիվանդություններով:
«Հանձնաժողովի նախագահ եմ աշխատում արդեն 3 տարի, և այս ընթացքում որևէ ճնշման կամ ծանոթ-բարեկամի միջոցով գիտական աստիճանի վկայական չի տրվել: Լինում են դեպքեր, երբ մեզ հասնում են աշխատանքներ, որոնք ոչ թե պաշտպանողն է գրել, այլ մեկ ուրիշը»:
Ծառայության պետ Արմեն Հայրապետյանն օրերս շրջայց է կատարել Արմավիրի, Արարատի և Գեղարքունիքի մարզերի խեցգետնի արտադրությամբ զբաղվող 11 ընկերություններում՝ մշտադիտարկման ընթացքին տեղում ծանոթանալու ու հնարավոր խախտումների ու թերացումների շտկմանն աջակցելու նպատակով:
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ, ՌԴ արդարադատության գեներալ Ալեքսանդր Բաստրիկինը խոսել է Ռուսաստանում ծայրահեղականության դեմ պայքարի մասին, տեղեկացնում է ռուսական «Կոմերսանտը»:
Ստեփանակերտից առաջնագիծ մեկնեցին Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի մարզերից մեծ թվով կամավորականներ: Սյունիքի մարզից առաջնագիծ մեկնողների մեջ էր նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 19-21-ն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող Եվրասիայի երկրների խորհրդարանների ղեկավարների առաջին համաժողովին:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով, Ադրբեջանը, կիրառելով ծանր զինուժ՝ տանկեր, «Տոս» հրանետային համակարգ, «Սմերչ», օդուժ, լայնամասշտաբ ռազմական գործողություն սկսեց՝ հրետակոծելով ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հետ շփման գիծը, այլև խաղաղ բնակավայրերը։ Եվ կրկին սպանված զինվորներ, դպրոցից տուն գնացող երեխա, ով սպանվեց իր եղբոր աչքի առաջ։ Ադրբեջանական զինուժը խոշտանգեց ու գլխատեց ռազմագերիների և կոմբատանտների, ու այդ ամենը քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը հերքում է արդբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե հայկական կողմը հրաժարվում է Ադրբեջանին հանձնել զոհված ադրբեջանցի զինծառայողի մարմինը:
Ի պատասխան Կավվադիային՝ իր մտահոգությունը հայտնեց ԵԽ ԽՎ պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա, անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին, մեղադրեց ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին ԼՂ հակամարտության հարցում իր ոչ չեզոք դիրքորոշման համար:
«Ճիշտ կլինի դիմել Ռուսաստանին` ասել, որ ապրիլի սկզբին Ադրբեջանի սադրիչ գործողությունների հարցը բարձրացնի ՄԱԿ անվտանգության խորհրդում, և հասնել նրան, որ գործն ուղարկվի Միջազգային քրեական դատարան: Նման պրակտիկա կա: Սուդանում Դարֆուրի ցեղասպանության ժամանակ, երբ այդ երկիրը Միջազգային քրեական դատարանի անդամ պետություն չէր, ՄԱԿ անվտագության խորհրդի որոշմամբ դատարանը քննեց այդ գործը, և Սուդանի նախագահն էլ համարվեց ցեղասպանության իրականացման գործում պատասխանատու: Գործընթացը հեշտ չէ, բայց և բոլոր հնարավորությունները փակված չեն»,-ասաց Արմեն Մարուքյանը:
Ապրիլի 19-21-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 22-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
«Մենք այսօր չենք ասում՝ «վայ, 50 հազար հոգի քվեարկել է Սասուն Միքայելյանի օգտին, բայց հանցավոր իշխանությունը մեր ձայները տարել է»
Ապրիլի 18-ին, ժամը 14.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Եղբայրության փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի: