Բաժիններ՝

Ռուզաննա Խաչատրյանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում.

«Ապրիլի 17-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը և ասոցիացիայի մի խումբ անդամներ այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ իրենց կյանքը Հայրենիքին հերոսաբար նվիրաբերած զինվորների հիշատակին:

Խնկարկելով իրենց սխրանքով անմահացած Հերոսների հիշատակը՝ նրանք Եռաբլուր զինվորական պանթեոնի Սրբոց Վարդանանց նահատակաց եկեղեցում մոմեր վառեցին՝ աղոթելով ննջեցյալների հոգու խաղաղության և հանգստության համար:

Հավե՛րժ փառք հանուն Հայրենիքի իրենց կյանքը հերոսաբար զոհաբերած բոլոր մարտիկներին»:

Ruzanna Xachatryan (9) Ruzanna Xachatryan (6) Ruzanna Xachatryan (3) Ruzanna Xachatryan (4) Ruzanna Xachatryan (10) Ruzanna Xachatryan (7) Ruzanna Xachatryan (5)

Ruzanna Xachatryan (1) Ruzanna Xachatryan (11)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930