Շարմազանովը մեկնում է Մոսկվա

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 19-21-ն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող Եվրասիայի երկրների խորհրդարանների ղեկավարների առաջին համաժողովին:

Էդուարդ Շարմազանովը համաժողովին հանդես կգա ելույթով:

ԱԺ-ից հայտնում են, որ ապրիլի 19-ին նախատեսվում է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահի ասուլիսը ռուսաստանյան լրատվամիջոցների համար: Ապրիլի 20-ին Էդուարդ Շարմազանովը հանդիպում կունենա ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930