Բաժիններ՝

Հոսպիտալում 49 վիրավոր կա. Զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այս պահի դրությամբ գտնվում է 49 վիրավոր, որոնցից 3-ը Երկրապահ կամավորական միության անդամներ են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. նա Ստեփանակերտից երկու օր առաջ է տեղափոխվել հոսպիտալ: Նա գլխի թափանցիկ գնդակային վիրավորում ունի: «Վերակենդանացման բաժանմունքում ունենք թվով 5 զինծառայողներ, որից մեկի վիճակը գնահատված է ծայրահեղ ծանր, մյուս 4-ինը՝ ծանր: Դուք տեղեկացված եք եղել, որ նրանք ժամանակին եղել են ծայրահեղ ծանր, բայց այս պահի դրությամբ կատարված բուժական միջոցառումների արդյունքում վիճակները դրական ընթացք ունի»,- ասաց Արամ Ասատուրյանը: Մյուսների վիճակը բավարար է:

Թվով 3 զինծառայող պրոթեզավորման խնդիր ունի: Արամ Ասատուրյանի խոսքով՝ դա կատարվելու է անվճար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս