Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր տեղի ունեցավ Արցախում զոհված զինծառայող Արմենակ Ուրֆանյանի հոգեհանգստի արարողությունը: Նույն եկեղեցուց վաղը՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա նրա հուղարկավորության արարողությունը:
Տվյալ պահին այն Իսպանիայի երկրորդ թիմն է, ինչի մասին վկայում է առաջնության աղյուսակը: Մեզ ավելի ծանր կլինի, քան շաբաթ օրվա Կլասիկոյում, քանի որ «Ատլետիկոն» նստում է խորը պաշտպանությունում և գերազանց հակահարձակվում է:
Վաղ առավոտից Սիսիանի կենտրոնական հրապարակը և ԵԿՄ Սիսիանի կառույցի բակը եռում էր մարդկային հոսքից. բոլորը սպասում էին ապրիլի 4-ին Մարտակերտի տարածքում հակառակորդի գնդակոծությունից զոհված սիսիանցի յոթ ազատամարտիկների աճյունները Սիսիան տեղափոխելուն:
Հակամարդկային բոլոր հայտարարություններին զուգահեռ, Ադրբեջանը տարիներ շարունակ գնել և կուտակել է զենք-զինամթերք, և այդ ամենը միջազգային կազմակերպությունների աչքի առաջ:
ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի սահմանամերձ գյուղերից մեկի բնակչուհու գաղտնալսած հեռախոսազրույցը:
Ապրիլի 5-ի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով տեղի ունեցած մարտերի հետևանքով հայկական կողմն ունի 29 զոհ, 28 անհայտ կորած և 101 վիրավոր:
Հակառակորդի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ուղղված լայնածավալ ռազմական գործողությունների ձախողման, զինտեխնիկայի ու կենդանի ուժի ոչնչացման ընթացքում բազմաթիվ զինծառայողների շարքում անձնուրաց և քաջարի սխրագործություններով աչքի ընկան նաև ՊԲ ժամկետային մի շարք զինծառայողներ
«Մենք պետք է այս հարցը վերջնականապես լուծենք, և Արցախը պետք է ազատագրված, անկախ լինի: Դրա համար մեզ մեր հաղթանակն է պետք՝ մեր թշնամուն իր իրական տեղը ցույց տալով».- ասում է մաեստրո Տիգրան Մանսուրյանը:
ՀՀ արտգործնախարարը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին:
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բարսելոնայի» հետ անցկացվելիք խաղի սպասումներով:
«Միշտ հետաքրքրվում էր մեր պրոբլեմներով, ամեն ինչով: Ու այս դեպքը որ եղավ, ես միշտ հիշում էի՝ ինքը որ պոստեր գալիս էր, ասում էր՝ եթե դիվերսիա լինի, եթե գան ձեզ վրա, ձեզ փրկող ուժը նռնակն է»:
Հեռախոսազանգով ասված մեկ նախադասություն: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրադադարի մասին լուրը հայտնել է հորը` Ցողամարգում ապրող Կարապետ Հովհաննիսյանին:
Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Խորը մտահոգություն հայտնելով բազմաթիվ զոհերի հանգեցրած լայնամասշտաբ ռազմական գործողությունների առնչությամբ՝ Վլադիմիր Պուտինը կոչ է արել երկու կողմերին անմիջապես ապահովել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում և հրադադարի ռեժիմի պահպանում:
ԵԱՀԿ Մշտական խորհրդի Վիեննայում կայացած նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը, ով ներկայացնում էր երեք համանախագահներին, և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը ԵԱՀԿ անդամ 57 պետությունների ներկայացուցիչներին տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումների մասին:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և նրան կտեղեկացնի Մոսկվայում Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի խորհրդի նիստն ընդունելու պատրաստակամության մասին: Ըստ Մեդվեդևի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովայի` Մեդվեդևի այցը Երևան տեղի կունենա ապրիլի 7-ին, այնուհետև նա կմեկնի Բաքու:
Ապրիլի 5-ի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցը կայացել է ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ:
Այսօր Ազգային ժողովում՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք Լեռնային Ղարաբաղի կողմից հսկվող հենակետեր դեռևս մնացե՞լ են Ադրբեջանի վերահսկողության ներքո, ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ոչ»:
«Թշնամու մարդկային կարուստները իրականում չափազանց մեծ են, քան նույնիսկ մինչ այդ հայտնած տվյալները»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Յոախիմ Գաուկի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի, Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Արյան դոնոր կարող է դառնալ 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ: Սակայն գոյություն ունեն որոշակի բժշկական և սոցիալական հակացուցումներ: Տարատեսակ հիվանդություններ, վերջերս տարած վիրահատություններ, որոշակի երկրներ այցելություն. այս ամենը կարող է ժամանակավոր կամ մշտական խոչընդոտ հանդիսանալ արյան դոնոր դառնալու համար:
Ռուսաստանի Դաշնային խորհրդում առաջարկվել է դադարեցնել Ադրբեջանին զինտեխնիկայի մատակարարումը` հիշեցնելով, որ ՌԴ-ն լրջագույն աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանի` զինված ուժերի ձևավորման հարցում, այդ թվում` ժամանակակից զինտեխնիկայի մատակարարման տեսքով:
Ապրիլի 5-ին, ժամը 15.11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղում՝ Թաթարանք թաղամասում, այրվում է չբնակեցված տնակի տանիք:
Այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ զոհված զինծառայող Արմենակ Ուրֆանյանի հոգեհանգստի արարողությունը: Արմենայի մայրիկի հետ աշխատած կանանցից մեկը պատմեց, որ 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Ուրֆանյանը պայմանագրային զինծառայող էր, օգոստոսին ավարտվելու էր պայմանագրի ժամկետը:
Իտալացի մասնագետը կգլխավորի «կապույտներին» Եվրո-2016-ից անմիջապես հետո: Անտոնիո Կոնտեն պայմանագիր է ստորագրել լոնդոնյան ակումբի հետ 3 տարով: «Ես շատ հուզված եմ «Չելսիում» աշխատանքի հեռանկարների կապակցությամբ:
168. am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսնակ Գոհար Պողոսյանն անդրադառնալով հրապարակումնեMրին՝ նշեց, որ այս պահի դրությամբ՝ ծրագրերում որևէ փոփոխություն չկա:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է երրորդ դասարանի աշակերտուհուն դպրոցում կողոպտելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Հայաստանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հեռախոսազրույցներում կոչ է արել անհապաղ նվազեցնել լարվածությունը Լեռնային Ղարաբաղում և խստորեն հետևել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը: Այս մասին ասվում է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության կոմյունիկեում:
Ինչպես հայտնել են РБК-ին ՌԴ կառավարությունում իր երկու աղբյուրները, Մեդվեդևի ուղևորությունը Երևան չեղյալ է հայտարարվել, թեև նրա այցը նախապատրաստող խումբն արդեն Հայաստան էր ուղարկվել:
Քիչ առաջ Ազգային ժողովում մեկնարկեց պատգամավորների փակ խորհրդակցությունը` պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի և ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի մասնակցությամբ: Լրագրողների հարցին` ի վերջո հրադադար կա՞, Դ.Տոնոյանը պատասխանեց, որ Արցախում հրադադարի ռեժիմ սահմանված չէ, կան պայմանավորվածություններ`հրադադարը պահպանելու վերաբերյալ:
«ժամը 12:00-ից հետո ևս շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը խախտում է հրադադարը, իհարկե ոչ այն ինտենսիվությամբ, ինչպես նախորդ օրերին: Պաշտպանական բանակը հավատարիմ է մնում կրակի դադարեցման պայմանավորվածությանը և պատասխան քայլեր չի ձեռնարկում»,- ասաց Հասրաթյանը: Նրա տեղեկացմամբ` հակառակորդը հրադադարը խախտում է ականանետերից, հրանոթներից և այլ զինատեսակներից: