Ո՞ր դեպքում չեք կարող արյան դոնոր դառնալ

Արյան դոնոր կարող է դառնալ 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ: Սակայն գոյություն ունեն որոշակի բժշկական և սոցիալական հակացուցումներ: Տարատեսակ հիվանդություններ, վերջերս տարած վիրահատություններ, որոշակի երկրներ այցելություն. այս ամենը կարող է ժամանակավոր կամ մշտական խոչընդոտ հանդիսանալ արյան դոնոր դառնալու համար:

Նաև կարևոր է իմանալ, որ արյան դոնոր կարող են դառնալ 50 կգ-ից բարձր քաշ ունեցողները: Մարմնի ջերմաստիճանը՝ արյունը հանձնելու պահին, պետք է 37°C-ից բարձր չլինի, ճնշումը՝ 90-160, սրտի զարկերը րոպեում՝ 50-100 զարկ:

Եթե որոշակի հիվանդություններ եք տարել, կամ որոշակի դեղամիջոցներ եք ընդունում, անպայման տեղեկացրեք բժշկին: Բժշկի և արյուն հանձնողի զրույցը պարտադիր պայման է:

Ձեզ ենք ներկայացնում որոշ հիվանդությունների ցուցակ, որոնց առկայության դեպքում չի թույլատրվում արյան դոնոր դառնալ:

Կարդացեք նաև

1. Հեմոտրանսմիսիվ հիվանդություններ

2. Ինֆեկցիոն

  • ՁԻԱՀ, ՄԻԱՎ-ի ինֆեկցիա կրելու դեպքում
  • Սիֆիլիս, բնածին կամ ձեռքբերովի
  • Վիրուսային հեպատիտներ, վիրուսային հեպատիտների դրական արդյունք (HBsAg, հակա-HCV հակամարմիններ)
  • Տուբերկուլյոզ՝ բոլոր տեսակները
  • Բրուցելյոզ
  • Ցանային տիֆ
  • Տուլարեմիա
  • Լեպրա

3. Պարազիտային

  • Էհինոկոկոզ
  • Տոքսոպլազմոզ
  • Տրիպանոսոմոզ
  • Ֆիլյարիատոզ
  • Րիշտա
  • Լեյշմանիոզ

4. Սոմատիկ հիվանդություններ

1. Չարորակ նորագոյացություններ
2. Արյան հիվանդություններ
3. Կենտրոնական նյարդային համակարգի օրգանական հիվանդություններ
4. Լսողության և խոսելու կարողության ամբողջական բացակայություն
5. Հոգեկան հիվանդություններ
6. Թմրամոլություն, ալկոհոլի կախվածություն
7. Սրտանոթային հիվանդություններ

  • 2-3 փուլի հիպերտոնիկ հիվանդություն
  • Սրտի իշեմիկ հիվանդություններ
  • Աթերոսկլերոզ, աթերոսկլերոտիկ կարդիոսկլերոզ
  • Խցանող էնդարտերիտ, ոչ սպեցիֆիկ աորտոարտերիտ
  • Էնդոկարդիտ, միոկարդիտ
  • Սրտի արատ

5. Շնչառական օրգանների հիվանդություններ

  • Բրոնխիալ ասթմա
  • Բրոնխոէկտատիկ հիվանդություններ, թոքերի էմֆիզեմա, օբստրուկտիվ բրոնխիտ

6. Մարսողական համակարգի հիվանդություններ

  • Գաստրիտ
  • Ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդություն

7. Լյարդի և լեղուղիների հիվանդություններ

  • Լյարդի քրոնիկ հիվանդություններ, այդ թվում նաև՝ տոքսիկ ծագման և անհայտ պատճառներով
  • Խոլեցիստիտ
  • Լյարդի ցիռոզ

8. Երիկամների և միզուղիների հիվանդություններ

  • Երիկամների դիֆուզային և տեղային բորբոքումներ
  • Միզաքարային հիվանդություններ

8. Միակցական հյուսվածքների դիֆուզային հիվանդություններ

9. Ճառագայթային հիվանդություններ

10. Էնդոկրին համակարգի հիվանդություններ՝ ֆունկցիայի և նյութափոխանակության խանգարման դեպքում

11. Քթի խոռոչի հիվանդություններ

  • Օզենա
  • Այլ սուր և քրոնիկ բորբոքային հիվանդություններ

12. Աչքերի հիվանդություններ

  • Իրիտ, իրիդոցիկլիտ, խորիորետինիտ
  • Տրախոմա
  • Ամբողջական կուրություն

13. Մաշկային հիվանդություններ

  • Մաշկի բորբոքային և ինֆեկցիոն տարածված հիվանդություններ
  • Փսորիազ, էրիտրոդերմիա, էկզեմա, պիոդերմիա, սիկոզ, գայլծաղիկ (волчанка)

14. Սուր և քրոնիկ օստեոմիելիտ

15. Օրգանների և հյուսվածքների տրանսպլանտացիա, օրգանի մասնակի հեռացում՝ վիրահատական միջամտությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս