Բաժիններ՝

««Բարսելոնայի» հետ խաղում անակնկալները քիչ հավանական են». Դիեգո Սիմեոնե

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բարսելոնայի» հետ անցկացվելիք խաղի սպասումներով:

«Երկու թիմերն էլ գերազանց գիտեն իրար, դրա համար անակնկալները քիչ հավանական են: Չեմ կարծում, որ «Բարսելոնայի» պարտությունն Էլ Կլասիկոյում ինչ-որ կերպ կազդի մեր խաղի վրա:

Մենք միշտ տրամադրվում ենք ուժեղագույն «Բարսելոնայի» դեմ խաղին: Նրանք տրամադրված կլինեն պայքարի, չէ՞ որ տանն են խաղում: Դա ուժեղ և բարդ հակառակորդ է»,- ասել է Սիմեոնեն:

«Բարսելոնա» – «Ատլետիկո» խաղը տեղի կունենա ապրիլի 5-ին, ժամը 22:45-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930