Հրդեհ Ներքին Պտղնիում

Ապրիլի 5-ին, ժամը 15.11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղում՝ Թաթարանք թաղամասում, այրվում է չբնակեցված տնակի տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.59-ին, մարվել՝ 16.13-ին: Ամբողջությամբ այրվել է Է. Ա.-ին պատկանող չբնակեցված վագոն-տնակը՝ գույքով (մոտ 18 քմ):

Տեսանյութեր

Լրահոս