
««Ատլետիկոն» Իսպանիայի 2-րդ թիմն է, և մեզ ավելի ծանր կլինի, քան Կլասիկոյում». Ժերար Պիկե

«Ռեալը», ըստ կատալոնացու՝ երկրի 2 ամենաուժեղ թիմերից մեկը չէ:
««Ատլետիկոն» չի վախեցնում մեզ, բայց նրանք գերազանց մրցաշրջան են անցկացնում: Տվյալ պահին այն Իսպանիայի երկրորդ թիմն է, ինչի մասին վկայում է առաջնության աղյուսակը: Մեզ ավելի ծանր կլինի, քան շաբաթ օրվա Կլասիկոյում, քանի որ «Ատլետիկոն» նստում է խորը պաշտպանությունում և գերազանց հակահարձակվում է:
Ամեն ինչ կախված կլինի «Բարսելոնայից»: Եթե մենք առաջին րոպեից վերահսկենք և արագ տեղաշարժենք գնդակը, իսկ երկրպագուները մեզ հետ լինեն այնպես, ինչպես շաբաթ օրն էին, և, եթե այդ ամենը միաձուլվի, ապա մեզ կանգնեցնել չի լինի:
Պարտությունը Կլասիկոյում մոռացված է: Ինչն է ինձ անհանգստացնում, դա հաղթանակն է Պրիմերայում, Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի գավաթում»,- Պիկեի խոսքերն է մեջբերում AS-ը:
Շաբաթ օրը «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում պարտվեց «Ռեալին» 1:2 հաշվով:
Ապրիլի 5-ին «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումը կանցկացնի «Ատլետիկոյի» հետ:
Պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 13-ին` «Վիսենթե Կալդերոն» մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը