Բաժիններ՝

«Չելսին» հայտարարել է Անտոնիո Կոնտեի նշանակման մասին

Իտալացի մասնագետը կգլխավորի «կապույտներին» Եվրո-2016-ից անմիջապես հետո:
Անտոնիո Կոնտեն պայմանագիր է ստորագրել լոնդոնյան ակումբի հետ 3 տարով:
«Ես շատ հուզված եմ «Չելսիում» աշխատանքի հեռանկարների կապակցությամբ:

Ես շատ հպարտ եմ լինել Իտալիայի հավաքականի մարզիչը, և միայն այսքան գրավիչ դերը «կապույտների» շտաբում կարողացավ ստիպել ինձ հեռանալ: Ես անհամբերությամբ սպասում եմ թիմի հետ հանդիպմանը և փորձություններին, որոնք սպասվում են ԱՊԼ-ում»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը:

Կոնտեն կդառնա 5-րդ իտալացի մարզիչը, ով աշխատելու է «կապույտների» հետ: Նրա նախորդներն են եղել Ջանլուկա Վիալին, Կլաուդիո Ռանիերին, Կարլո Անչելոտին և Ռոբերտի Դի Մատեոն:

«Չելսին» հեռացրել է Ժոզե Մոուրինիոյին 2015թ. սեպտեմբերին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս