Մոսկվայում սկսել են քանդել մետրոյի կայարանների մոտ ԱՊՀ ներգաղթյալների կառուցած անօրինական կառույցները: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում կատարելով Անշարժ գույքի օգտագործման վերահսկողության Մոսկվայի պետական տեսչության դեկավար Սերգեհ Շոգուրովին:
«Մարդ, ով հայտնի է իր կոռուպցիոն հակվածությամբ, ով նույնիսկ փորձում է նման սկանդալների մեջ քաշել իրեն նշանակող ղեկավարներին՝ նախագահին, հանկարծ հայտնվում է ԵՏՄ-ում: Ավելին, դա վրդովմունք է առաջացրել մտավորականների մի լուրջ շերտի մոտ, և, ամենայն հավանականությամբ, մենք կդիմենք Պուտինին էլ, Նազարբաևին էլ, Լուկաշենկոյին էլ՝ ասելով՝ սա ի՞նչ է նշանակում, բա դուք ասում եք՝ կոռուպիայի դեմ եք պայքարում»:
«Աշխարհի ցանկացած վայրում թերթ տպագրելը չափազանց դժվար է: Ինձ թվում է` իմ կյանքում ամենաշատը թերթի արտադրությունից եմ սովորել, քան որևէ բանից, որ արել եմ իմ աշխատանքային կյանքում: Շատ դժվար է: Պետք է մտածել` ինչի մասին է պետք խոսել, ինչպես պետք է դարձնել հետաքրքիր` առանց լինելու դեղին կամ քաղաքական մամուլ: Ինձ համար շատ կարևոր է բովանդակությունը, դրա համար ես վարձել եմ լավ թիմ: Եթե բովանդակությունը վատն է, ես կլինեմ բոլորի նման: Թերթն անվճար է և այն կդառնա, չգիտեմ, զուգարանի թուղթ»,-հավելում է շախմատիստուհին:
ԱՄՆ-ում մեկնարկում է նախագահական ընտրությունների հերթական փուլը: Նյու Հեմփշիրում այսօր կանցկացվեն առաջին փրայմերիզները: Ընտրարշավի այդ փուլին թեկնածուները մոտեցել են Այովայի քվեարկությունը հաղթահարած:
ՌԴ Պետդումայի պատգամավորներն առաջարկ են ներկայացրել ՝ պահանջելով չեղարկել 1921 թվականի մարտի 21-ին Մոսկվայում Թուրքիայի հետ կնքված Բարեկամության և եղբայրության պայմանագիրը, գրում է «Իզվեստիան»:
Ուկրաինայում ավելանում է գրիպի զոհերի թիվը, հայտնում է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է korrespondent.net-ը:
«ԵՏՄ մտնելուց հետո մենք մեզ ենք սանկցիաներ սահմանել, որովհետև ԵՏՄ-ից եկող ապրանքները ներմուծվում են այնպես, ինչպես արտասահմանից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Հայաստանը շահագրգիռ է շարունակել իր համագործակցությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցին:
Մենք ուզում ենք օգնել Հայաստանին, որպեսզի պետությունը, հասարակությունն արդիականացվեն, և այդ արդիականացման գործընթացի լավագույն ուղին է այնպիսի կառուցակարգեր, ինստիտուտներ, օրենքներ և գործելակերպ որդեգրելը, որոնք եվրոպական կլինեն:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ լուծում պետք է գտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳ նախարարի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտությանը:
«Հայաստանում ենք՝ աջակցելու ՀՀ-ԵՄ վերսկսված բանակցային գործընթացին»,- անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը:
Ստատուս-քվոյի պահպանման առաջին պատասխանատուն Ադրբեջանն է: Ինչպե՞ս կարելի է փոխել ստատուս-քվոն, ստատուս-քվոն կարելի է փոխել բանակցությունների միջոցով, պայմանավորվածությունների ձեռքբերման միջոցով, իսկ ո՞վ է սրում իրավիճակը՝ Ադրբեջանը, ով չի արձագանքում եռանախագահողների կոչերին, որպեսզի վերահաստատեն հանձնառությունը բանակցային, խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը:
Գերմանիայի հարավում՝ Բավարիայում, գնացքների բախում է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհվել է 2 մարդ, նվազագույնը 100 ուղևոր ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է BBC-ն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, ճանապարհաշինարարները մաքրել և մշակել են Դիլիջանի և Տիգրանաշենի լեռնանցքներում առկա մերկասառույցը:
Ա. Սեդրակյանի խոսքով՝ միգուցե քաղաքականորեն մենք գտնվում ենք այդ երկու երկրների արանքում, բայց իր մոտ հարց է առաջանում՝ մենք որքանո՞վ ենք առանձին երկիր Ռուսաստանից ռազմականորեն. «Մենք միշտ խոսել ենք, որ այդ բազան պաշտպանում է մեզ, բայց երբեք չենք քննարկել, որ այդ բազան կարող է նախահարձակ լինել: Եթե Ռուսաստանը նախահարձակ լինի, կարո՞ղ է արձագանքել Հայաստանը»:
Անցած տարվա նոյեմբերի 25-ին Նորքում ԱԱԾ-ի կողմից մեզ աղմուկով վնասազերծված «հանցավոր» խմբի անդամների հետ այս օրերին քննչական գործողություններ են կատարվում։ Մասնավորապես, նախաքննական մարմինը առերես հարցաքննություններ է կատարում այս գործով մի քանի մեղադրյալների մասնակցությամբ։ Սույն գործով մեղադրյալ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն առերեսվել է «հանցախմբի» ղեկավար Արթուր Վարդանյանի, Արա Պողոսյանի եւ օրերս ազատության մեջ հայտնված Ավետիս Բարեյանի հետ։
Մենք բանակցություններում՝ որպես Եվրոպական միություն, հետամուտ ենք այն ռազմակավարական նպատակին, որ ցույց տանք, որ հնարավոր է լինել այլ ինտեգրման պրոյեկտի՝ Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի անդամ և միևնույն ժամանակ բարիդրացիական հարաբերություններ ունենալ Եվրոպական միության հետ: Ինչպես գիտեք, Եվրոպական միությունը Հայաստանի օտարերկյա խոշորագույն դոնորն է: Մենք ամեն տարի 50 մլն եվրո ենք ծախսում՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների:
Մոսկվան Անկարայից պաշտոնական ներողություն է սպասում խոցված «Սու-24» ինքնաթիռի համար, ակնկալում է պատժել մեղավորներին ու փոխհատուցել վնասը՝ թուրքական կողմի զղջումը բավարար չէ: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդառաջելով հանրային հետաքրքրություններին` ձեզ եմ ներկայացնում Կրթության և գիտության նախարարի նոր աշխատասենյակը` նոր կառավարական մասնաշենքում»:
Ռուսաստանի վերնախավում կրկին աշխուժացել են խոսակցություններն այն մասին, որ պետք է չեղյալ հայտարարել 1921 թվականի Մոսկովյան պայմանագիրը: Հետաքրքիր է, որ այս անգամ Պետդումայի պատգամավորներից դրա մասին խոսել է կոմունիստը՝ այն նույն կուսակցության ներկայացուցիչը, որի կերտած ոչ լեգիտիմ «ՌՍՖՍՀ»-ն այդ պայմանագրի կողմն է:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «զայրացած» զանգահարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին այն բանից հետո, երբ նա Եվրոպան համեմատել է անպտուղ կնոջ հետ, հայտնել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Փետրվարի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:
Ադրբեջանում պապը սպանել է 16-ամյա թոռանը և կտրել նրա սեռական օրգանը: Սպանության մեջ կասկածվող Ռաֆիգ Բայրամովն արդեն ձերբակալած է և նա խոստովանել է հանցանքը:
Ես դիմել եմ բանկ, թե գումարները որտե՞ղ եք ծախսել, ինձ գրել են, որ օգտագործել են բիզնես ծրագրեր իրականացնելու համար: Գումարներ կանխիկացվել է Հայաստանում, 5 րոպեում 500 հազար գումար է կանխիկացվել Աշոտի կողմից, բանկը տվել է Աշոտին:
Կանադան կդադարեցնի մասնակցությունը ԴԱԻՇ-ի դեմ մղվող ռազմական գործողություններին փետրվարի 22-ից ոչ ուշ: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն CBC հեռուստաալիքի եթերում:
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ ներկայում քննարկվում է Սիրիայում հնարավոր ցամաքային օպերացիայի անցկացման հարցը, հայտնում է Reuters-ը:
նայած Արմեն Երիցյանն առանձնապես շատ չի շփվում մարզպետների հետ, սակայն, ըստ նրանց շրջանակներից ստացված լուրերի, շփումներն իրականացվում են «մենթական» ձեւերով, ինչը մարզպետների սրտով չէ:
«Բանկի վաճառքի պատճառը ռուս-թուրքական հարաբերությունների վատացումն է 2015 թվականի վերջին»,- հայտնել է թերթի աղբյուրը:
38-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Հնարավոր տուժածների ու ավերածությունների վերաբերյալ տվյալներ առայժմ չեն ստացվել: