Դիլիջանի և Տիգրանաշենի լեռնանցքների մերկասառույցը մշակվել և մաքրվել է
                                    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, ճանապարհաշինարարները մաքրել և մշակել են Դիլիջանի և Տիգրանաշենի լեռնանցքներում առկա մերկասառույցը: Ճանապարհները լիովին անցանելի են տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Արմավիրի, Ալավերդու, Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
 լրատվական ծառայություն
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    