Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ գործում է համատեղ բոլոր հարցերի շուրջ, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի:
Ֆինանսավորման կրճատման հետևանքով, որն առաջացել է ԴԱԻՇ-ի զինյալների նավթի տեղափոխման սովորական երթուղիների փակման հետևանքով, խմբավորման ղեկավարները որոշել են խնայողությունների անցնել:
Փետրվարի 18-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի թիվ 6-րդ տան բնակիչն ընկել է պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անկարայի ահաբեկչության մեջ մեղադրել է «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալներին ու Սիրիայի քրդերի ջոկատներին`«Ժողովրդի պաշտպանության ուժերին» (YPG), հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր ցավակցություններն է հայտնել՝ կապված Անկարայի ահաբեկչության հետ ու հայտարարել, թե «Ադրբեջանի դիրքորոշումն այդ առնչությամբ պարզ է՝ մենք դատապարտում ենք ահաբեկչությունը դրա ցանկացած դրսևորմամբ»:
Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցը Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ կհամալրվի տեխնիկական սարքավորումներով և նոր կահույքով:
Այսօր՝ փետրվարի 18-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել:
Մրցաշարը հայտնվել է բարդ իրավիճակում` ֆինանսական պրոբլեմների պատճառով առաջնությունից դուրս գալու՝ «Ուլիսի» որոշումից հետո:
Փետրվարի 18-ին, ժամը 12.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան 175 հասցեի 37-րդ բնակարանում հրդեհ է բռնկվել:
«Եթե այսօր այդքան ջերմաստիճան գրանցվի, օդերևութաբանության պատմության մեջ ամենատաք փետրվարի 18-ը կլինի»։
«Ես կարող եմ ասել, որ երեկ հաշվետվություն է եղել և գնահատվել է բավարար: Եղել են որոշակի խնդիրներ, որոշակի առաջարկներ»:
Եվրոպական մի շարք խոշոր ընկերություններ հրապարակել են 2015 թվականն ամփոփող ֆինանսական հաշվետվություններ, որոնց ընդհանուր ֆոնի վրա եվրոպական բորսաներում գրանցվել է դրական միտում: Ներդրողներին ոգևորել են առաջատար ընկերությունների լավ արդյունքները:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Թուրքիայի հարավ-արևելքում դարձյալ զինվորական ավտոշարասյուն է պայթեցվել:
BBC-ի թուրքական ծառայությունը դիմել է Իտալիայում Բիլալի փաստաբանին՝ Ջիովաննի Տրոմբինիին, ով հայտնել է, հետաքննության մասին իմացել է ԶԼՄ-ներից:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին հիվանդանոցում տեսակցել են ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը, խորհրդարանի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ 9 մարդ է ձերբակալվել Անկարայի ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով, հայտնում է Reuters-ը:
Խոսելով Ա. Աշոտյանի գործունեության բացասական արդյունքների մասին՝ Ա. Բախշյանն ասաց. «Իր օրոք այնքան մերձեցրեց կրթությունն ու քաղաքականությունն իրար, որ դպրոցները մի րոպե մոռացան, որ իրենք կրթության կազմակերպիչներ են, ու հատուկ ջանասիրությամբ սկսեցին դառնալ ՀՀԿ-ականներ, դրանից ավելի վատ բան կա՞»:
Զիկա վիրուսը փոխանցվում է մոծակների միջոցով, որոնք Հայասանում առկա չեն՝ ելնելով բնակլիմայական պայմաններից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Թուրքիայի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) դիրքերին, հայտնում է Թուրքիայի գլխավոր շտաբը:
Փետրվարի 18-ին, ժամը 00.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում` «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Նա նշեց, որ Գալուստ Սահակյանի վիճակը բավարար է, կայուն, լավ տրամադրության մեջ է:
Այսօր փետրվարի 18-ն է: Վերջին նախագահական ընտրություններից հետո պատմություն դարձավ եւս մեկ տարի՝ նախորդ երկուսի նման սա էլ անպտուղ, սին ու հիասթափեցնող: Այդպիսով՝ հնգամյա ժամկետի մեծ մասն անցավ՝ ի ցույց դնելով ժողովրդին «Ապահով Հայաստան» խոստացած վարչախմբի խոսքի ու գործի սնանկությունը: Իսկ անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին համատարած ընտրակեղծիքներով անցած հանրաքվեն իր հերթին եկավ հաստատելու, որ վերից վար իշխանությունների հանցագործ բնույթը չի փոխվել:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այցով գտնվում է Բաքվում, հայտնում է APA գործակալությունը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ իրեն հայտնի է Իրաքի Բասրա քաղաքում պահվող ռադիոակտիվ նյութերի անհետացման մասին, հայտնում է BBC-ն:
14 մարդ է ձերբակալվել Մոսկվայի շրջանում ԴԱԻՇ-ի զինյալների համար կեղծ փաստաթղթեր պատրաստելու կասկածանքով, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը:
Նախագիծը կառավարությունում ներկայացրեց կառավարության ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ հարցն իր համար վիճելի է, բայց նաև ուզում է լսել կարծիքներ:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահին առաջարկել 2016թ. փետրվարի 19-ին ժամը 12:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ:
«Ես ինքս աշխատել եմ նաև Լևոն Մկրտչյանի հետ, չգիտեմ՝ ինքն է լինելու, թե՝ ոչ, որովհետև շատ է ձգձգվում այդ ամեն ինչը, բայց եթե ինքը լինի, պատրաստվում եմ շարադրել մի հոդված բոլոր այն խնդիրների մասին, որոնք սկսվել են իր օրոք ու շարունակվել են մյուս նախարարների ժամանակ ու ամեն մեկը յուրովի շարունակել է այդ խնդիրները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Կրթության և գիտության նախարարի հնարավոր փոփոխության մասին՝ ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:
Թուրքիայից Սիրիայի տարածք է ներթափանցել ավելի քան 500 «ապստամբ ու իսլամիստ-զինյալ», գրում է The Guardian-ը՝ հղում կատարելով մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կազմակերպությանը (Syrian Observatory for Human Rights):
«Շնորհավորենք նրան և ցանկանանք բեղմնավոր աշխատանք»,- վարչապետի այս խոսքերին հետևեցին ծափահարությունները: