Առողջության խնդիրները շատ քչերին են հաճույք պատճառում. Արմեն Մուրադյան

Մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ անվճար բուժօգնության հետ կապված բողոքները շատացել են,, և այդ առումով Առողջապահության նախարարությունում կառուցվածքային փոփոխությունները չեն ուշանալու: Այսօր կառավարության նիստի ավարտից հետո արձագանքելով այս տեղեկություններին՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց.

«Ես կարող եմ ասել, որ երեկ հաշվետվություն է եղել և գնահատվել է բավարար: Եղել են որոշակի խնդիրներ, որոշակի առաջարկներ»:

Նա նշեց, որ տարիների ընթացքում կուտակված որոշակի խնդիրներ կան, նախ՝ փորձում են վերլուծել այդ խնդիրները, խմբավորել, ապա՝ դրանց հետ կապված ֆինանսական մեխանիզմներ մշակել.

«Իհարկե, յուրաքանչյուր երկրում՝ անկախ ֆինանսական մեխանիզմներից, առողջապահական ոլորտում միշտ լինում են սոցիալական լարվածություն, սոցիալական դժգոհություններ: Առողջության խնդիրները շատ քչերին են հաճույք պատճառում՝ բացառությամբ՝ ծննդօգնությունն ու պլաստիկ վիրահատությունները: Առողջության յհետ կապված որևիցե խնդիր կապված է լարվածության հետ: 2014թ. շուրջ 400 հազարիից 329 հազար դեպք ֆինանսավորել է պետությունը, և այս տարի 326 հազար դեպք ևս ֆինանսավորել է պետությունը, այսինքն՝ այս մեծ բեռն իր վրա է վերցրել պետությունը, և այդ աշխատանքների ընթացքում կարող են լինել նաև որոշակի խնդիրներ»:

Հարցին՝ արդյոք նախարարությունում կրճատումներ կլինե՞ն, Արմեն Մուրադյանը պատասխանեց, որ քննարկվում են օպտիմալացման խնդիրները՝ ինստիտուցիոնալ սկզբունքների հիման վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29