Պարզվում է՝ կոկոսի յուղը քաշը կորցնելու լավագույն միջոցներից մեկն է, քանի որ այն հարուստ է հագեցած ճարպաթթուներով, որոնք լավացնում են նյութափոխանակությունը: Կոկոսի յուղի մեջ առկա ճարպաթթուներն օրգանիզմում չեն վերածվում անառողջ ճարպերի:
Ջալիլաբադում տեղակայված զորամասերից մեկում ծառայակցի կողմից արձակված գնդակի հրազենային վիրավորումից զոհվել է Թովուզից զինծառայության կանչված Սամարխան Էթիբար օղլու Յուսիֆովը (ծնվ. 1995 թ.):
Արամայիս, Էդգար և Աբրահամ Ա.-երը բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:
2015 թվականի մարտի 23-ին Շիրակի մարզի համայնքներից մեկի ղեկավարից ահազանգ է ստացվել, որ բնակչուհիներից մեկը նույն օրը տնային պայմաններում ծննդաբերել է, ում պտուղը մահացած է եղել:
Բազմաթիվ ներքաղաքական և արտաքին խնդիրներ են առկա, որոնց կցանկանայի անդրադառնալ: Սակայն կարևորում եմ այն հարցերն ու խնդիրները, որոնք երկրի ներսում են տեղի ունենում: Մասնավորապես, «Նաիրիտ» գործարանի և նրա կոլեկտիվի հետ կապված իրարանցումները, քանի որ այդ խնդիրն արդեն տարիների պատմություն ունի և դեռևս ոչ մի լուծում չի ստանում:
«Հարգելի՛ պարոն առաջին նախագահ, հասկանում եմ, որ լուսանցքում հայտնվելը, քաղաքական թոշակառուի կարգավիճակ ունենալը դաժան է, սակայն ընդունեք, որ պետական շահերի սպասարկումը շատ կարևոր է»:
Մարտի 25-ին, 29-ին շրջանների զգալի մասում, 26-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Խմբավորման դեմ Կանադայի ռազմական առաքելությունը կերկարաձգվի մեկ տարով՝ մինչև 2016 թվականի մարտը:
ԱՄԷ քաղաքացի Ռիմ Բ.-ի հաղորդման հիման վրա սպանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի, բռնությամբ գործադրմամբ զուգորդված բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և կրելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, 147-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
2015 թ. մարտի 24-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել լոմբարդային ռեպո տոկոսադրույքը 1.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 12.0% և անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%:
ենք դատապարտում ենք հայ ժողովրդի դեմ Օսմանյան Կայսրության և Թուրքիայի տարբեր ռեժիմների կողմից 1894-1923թթ. ծրագրված և շարունակաբար իրականացված ցեղասպանային գործողությունները, ունեզրկումը, հայ բնակչության ոչնչացմանն ուղղված կոտորածներն ու էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև Ցեղասպանության ժխտումը,
Ուկրաինայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակը կնշեն 2015 թվականի սեպտեմբերի 2-ին (Ճապոնիայի կապիտուլյացիայի օրը – 168.am):
Նման կտրուկ անկումը մեծապես կապված է վառելիքի էժանացման հետ, որը փետրվարին 16.6 տոկոսով ավելի պակաս է արժեցել, քան՝ մեկ տարի առաջ:
Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը 168.am-ին տեղեկացրեց, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հանրապետությունում է, և այսօր երեկոյան տեղի է ունենալու վաչության նիստը:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Այս մասին նշված է Կրեմլի կայքում:
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը ստուգում է Ֆրանսիայում վթարված ինքնաթիռում ՀՀ քաղաքաքացիների առկայությունը։
Կոտայքի մարզում այսօր հնչած կրակոցների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: Ինչպես 168.am-ին տեղեկացրին քննչական կոմիտեից, քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ ՀՀ ՔՕ 34-177 –րդ հոդված՝ գողության փորձ, ՔՕ 137-րդ հոդված՝ սպանության սպառնալիք, ՔՕ 235-րդ հոդված՝ ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Շվեդական կործանիչները օդ են բարձրացվել՝ որսալու համար ռուսական 4 ինքնաթիռներ, որոնք թռչել են Բալթիկ ծովի միջազգային օդային տիրույթով:
«Հայտնի է, որ չնայած նախկինում եղած բացահայտ սպառնալիքներին` ռուս պաշտոնյաների կողմից, մամուլի միջոցով, կոնֆերանսներում ելույթների միջոցով և այլն, հայ պաշտոնյաները սպառնալիքների առկայությունը միշտ ժխտում են` խոսելով «անվտանգության երաշխիքների» և «ազգային շահի» մասին»։
«Մեր հասարակությունը ախտահարված է քրեական աշխարհով»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Հերթական ահասարսուռ դեպքն է գրանցվել: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզում հայտնաբերվել է նորածնի դի, ում սպանելու մեջ կասկածվում է մայրը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարարում, Արագածում, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Աբովյանում, Հրազդանում, Գորիսում, Մեղրիում, ինչպես նաև Սարավանի և Վադենյաց լեռնանցքներում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Միավորման համար պատճառ է դարձել սիրիական Իդլիբ նահանգում «Ահրար աշ-Շամ» բրիգադի ազդեցության տարածման անհրաժեշտությունը:
«Ռեջեփ Թայիբ, ես Ձեզ անձամբ չեմ ճանաչում, բայց ճանաչելու դեպքում էլ, հաստատ Դուք չեք այն մարդը ու այն երկրի ղեկավարը, ում հետ ցավից կխոսեմ: Հարևան ենք ու հազարավոր կիլոմետրեր չեն բաժանում մեզ, բայց ցավի տրամագծորեն տարբեր ընկալում ունենք, մենք ցավը լուռ ենք կրում, դուք վահան եք դարձնում, որովհետև պաշտպանության կարիք եք զգում, ի տարբերություն մեզ, որ պաշտպանվելու կարիք չունենք, որովհետև հանցանք չենք գործել»:
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը թվարկեց վերջին շրջանում ՀՀ-ի գրանցած ռեկորդները: Ըստ նրա՝ Հայաստանը տնտեսական աճի տվյալներով Հարավային Կովկասում երրորդ պատվավոր տեղում է, եվրոպարտատոմսերով նոր ռեկորդ սահմանվեց արտաքին պարտքի գծով, որը 52% է և նման թիվ երբեք չենք ունեցել, միջազգային պահուստները շարունակել են նվազել են վերջին 4 ամսում ամսական 100 մլն դոլարով:
ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Միհրան Վարդգեսի Մինասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Լուկաշևիչի խոսքերով՝ Մոսկվան քանիցս ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել է նրա վրա, որ նման պրակտիկան ուղիղ հակասում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ոգուն:
Հայաստանի ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մարտի 23-ին՝ ժամը 12:10-ին իրացնելով օպերատիվ տվյալները, տրանսպորտային միջոցների զննման կետում բնակելի տեղամաս մտնող աղբատար մեքենան զննելիս բեռնատարի խցիկից հայտնաբերել եւ առգրավել են թափանցիկ հեղուկով լցված «Actriapit» գրառմամբ սրվակ եւ երկու ներարկիչ:
ԱՆ քրեակատարողական վարչությունից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ փետրվարյան իրադարձությունները նոր վիճակ են ստեղծել մեր երկրում: Ըստ նրա՝ շատերը կանգնեցին ու մտորեցին, թե ինչպես են շարունակելու: