Գագիկ Ջհանգիրյանը՝ քրեական հեղինակությունների, «սուտի գողականների» մասին

«Մեր հասարակությունը ախտահարված է քրեական աշխարհով»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Նա նշեց, որ գողական բարքերը ավել մեծ տարածքներ են ընդգրկում, հասարակությունն էլ համակերպվում է, ընդունում է հանցաշխարհի հեղինակություններին ու նրանց վարքագծի կանոնները: Ըստ նրա՝ հանցավորության դեմ պայքարում էական դրական տեղաշարժեր չեն արձնագրվում: Գ. Ջհանգիրյանի խոսքով՝ հակառակ պարագայում ինչո՞վ է բացատրվում, որ ՀՀ-ն է դարձել հանցավոր աշխարհի հեղինակությունների հավաքատեղի: Նա նշեց, որ «սուտի գողականների դասը խեղաթյուրում է կառավարման համակարգը», դատական համակարգի բացակայության պայմաններում ՀՀ քաղաքացիներն ավելի հաճախ են դիմում քրեական աշխարհին, այսինքն՝ այլընտրանքային արդարադատություն է ձևավորվել:

«Պետության կրիմինալիզացիան կործանարար է»,- ասաց Ջհանգիրյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031