
Պորոշենկոյի հրամանով մայիսի 8-ն Ուկրաինայում հայտարարվել է Հիշատակի ու հաշտեցման օր

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով յուրաքանչյուր տարվա մայիսի 8-ն Ուկրաինայում հայտարարվել է Հիշատակի ու հաշտեցման օր: Դրանով իսկ 2015 թվականի մայիսի 8-ին ու 9-ին Ուկրաինայում կանցկացվեն հիշատակի միջոցառումներ՝ նվիված Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմական դեպքերի հիշատակին:
Հրամանն ընդունվել է արժանիորեն գնահատական տալու համար Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ուկրաինայի ժողովրդի սխրանքներին, Հակահիտլերյան կոալիցիայում նրա առաջադեմ ներդրման, նացիզմի դեմ պայքարի բոլոր մարտիկներին հարգանքի տուրք մատուցելու և պատերազմի ժամանակ կռվում ընկած մարտիկների, պատերազմի, ռազմական հանցանքների, բռնագաղթեցման ու մարդկության դեմ կատարված հանցանքների զոհերի հիշատակը հավերժացնելու համար:
Ուկրաինայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակը կնշեն 2015 թվականի սեպտեմբերի 2-ին (Ճապոնիայի կապիտուլյացիայի օրը – 168.am): Եվրոպայում նացիզմի դեմ տարած Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Ուկրաինայում կթողարկվի հուշադրամ: