Շարմազանովը՝ Տեր-Պետրոսյանի ուղերձի մասին. «Այն կանվանեի հայոց պահանջատիրության «թաղման» ուղերձ»

ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը արձագանքեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով միջազգային հանրությանն ուղղված` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձին:

Նրա խոսքով՝ ՀՀ արտաքին քաղաքականության երկու կարևորագույն անկյունաքարերն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը: «Եվ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, աշխարհում ավելանում են թե՛ երկրները, թե՛ կառույցները, որոնք դատապարտում են Հայոց ցեղասպանությունը: Դրա վառ ապացույցը միայն վերջին տասնօրյակում եվրոպական 4 կառույցների՝ այն է Եվրոպական Ժողովրդական կուսակցության, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի, ՀՀ-ԵՄ միջխորհրդարական հանձնաժողովի ուԵվրախորհրդարանի բանաձևերն են, որտեղ խստագույնս դատապարտվում է Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը: Բայց արի ու տես, որ կան գործիչներ, ովքեր զբաղեցրել են շատ բարձր պաշտոն, եղել են իմ երկրի առաջին նախագահի պաշտոնում և այսօր հանդես են գալիս մի ուղերձով, որն այսօր մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ անվանել հայոց պետականության շահերը սպասարկող ուղերձ»,- հայտարարեց Շարմազանովը:

Նաև հավելեց, թե ինքը Տեր-Պետրոսյանի ուղերձը կանվանի հայոց պահանջատիրության «թաղման» ուղերձ, քանի որ նա դրանով «թաղում է հայոց պահանջատիրությունը»:

«Դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետության գաղափարախոսության հիմնական անկյունաքարերից մեկը ՀՀ-Արցախ-Սփյուռք միասնություն ն է: Տեր-Պետրոսյանն իր ուղերձի 9-րդ կետում ասում է՝ դե գիտեք, ինչ կա, Սփյուռքի գործն է Ցեղասպանությունը կընդունեն, թե չեն ընդունի, նրանք իրենց երկրների հետ թող աշխատեն: Սա հակասում է մեր միասնությանը»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ ՀՀ-ի համար ամենակարևոր խնդիրներից մեկը պահանջատիրությունն է, ինչի արդյունքում բազմաթիվ են երկրները, որոնք ոչ միայն դատապարտում են Ցեղասպանությունը, այլ նաև ժխտողականության դեմ օրենքներ են ընդունում: «Մարդը 11-րդ կետում գրում է` մենք հանձն ենք առնում եվրոպական կառույցների առջև ու ասում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չդիտեք: Այսինքն, գնում ասում ենք՝ կապ չունենք, հանկարծ Ցեղասպանությունը չճանաչեք:

Մենք արդեն 5 տարի ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը չպետք է կապել հայ -թուրքական հարաբերություն ների հետ, և Թուրքիան ԼՂ կարգավորման գործընթացքում որևէ կապ չունի, իսկ Տեր-Պետրոսյանն իր 13-րդ կետում փոխկապակցվածություն է ընդունում: Հարգելի՛ պարոն առաջին նախագահ, հասկանում եմ, որ լուսանցքում հայտնվելը, քաղաքական թոշակառուի կարգավիճակ ունենալը դաժան է, սակայն ընդունեք, որ պետական շահերի սպասարկումը շատ կարևոր է: Պետք չէ նման հայտարարություններով հանդես գալ: Դա չի բխում մեր պետության շահերից»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս