![](/banners/BeFunky-design.jpg)
Պուտինն ավիաաղետի կապակցությամբ ցավակցել է Գերմանիայի կանցլերին ու Իսպանիայի թագավորին
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/pic_4236564634c7f9d2959a3d9a16536ee0.jpg)
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ցավակցություններն է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ու Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդին՝ կապված Ֆրանսիայի հարավում Airbus A-320-ի ավիաաղետի հետ:
Այս մասին նշված է Կրեմլի կայքում: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խոսքերով՝ օդանավում գտնվել են Գերմանիայի (մեծ մասը), Իսպանիայի (45 մարդ) ու Թուրքիայի քաղաքացիներ:
Ավիաաղետի հետևանքով զոհվել է 150 մարդ: Նրանցից 144-ն ուղևորներ են, իսկ 6-ը՝ օդանավաի անձնակազմի անդամներ: Այս մասին հայտարարել է գերմանական Germanwings ավիաընկերությունը, որին պատկանել է օդանավը: