
Կանադան միանում է «Իսլամական պետության» դիրքերին հասցվող ավիահարվածներին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կանադան Սիրիայում և Իրաքում ընդլայնելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ իր ռազմական առաքելությունը: Այս մասին հայտարարել են Կանադայի իշխանությունները:
Ընդգծվում է, որ Կանադան սկսելու է ավիահարվածներ հասցնել այդ երկրներում «Իսլամական պետության» զինյալների դիրքերին: Հաղորդվել է նաև, որ խմբավորման դեմ Կանադայի ռազմական առաքելությունը կերկարաձգվի մեկ տարով՝ մինչև 2016 թվականի մարտը: