Լավագույն յուղը՝ քաշ կորցնելու համար
Պարզվում է՝ կոկոսի յուղը քաշը կորցնելու լավագույն միջոցներից մեկն է, քանի որ այն հարուստ է հագեցած ճարպաթթուներով, որոնք լավացնում են նյութափոխանակությունը: Կոկոսի յուղի մեջ առկա ճարպաթթուներն օրգանիզմում չեն վերածվում անառողջ ճարպերի:
Այն երկրներում, որտեղ շատ են օգտագործում կոկոսն ու կոկոսի յուղը, ինչպիսիք են՝ Ֆիլիպինները, Հնդկաստանը և Խաղաղօվկիանոսյան կղզիները, ավելի հազվադեպ են հանդիպում սրտի հիվանդություններն ու շաքարը:
Սուպերմոդելներն արդեն սկսել են օգտվել կոկոսի յուղի դիետաներից: Ավստրալուհի գեղեցկուհի Միրանդա Քերը կազմվածքը պահպանելու համար, մի քանի տարի է, օգտագործում է կոկոսի յուղ:
Կոկոսի յուղն ավելի արդյունավետ է քաշ կորցնելու համար, քան՝ ձիթայուղը
Ըստ fhfn.org-ի՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ քաշից, պետք է կամ սահմանափակեն ձիթայուղի օգտագործումը, կամ այն հանեն սննդակարգից:
Սա շատերի համար զարմանալի է, քանի որ ձիթայուղը համարվում է «ամենաառողջարար յուղը»: Փաստորեն, 1994 թվականին «The Lancet»-ում տպագրված հոդվածում ասվում էր, որ մարդու օրգանիզմում առկա ճարպաթթուները նման են ձիթայուղի մեջ առկա ճարպաթթուներին:
Գուցե սա՞ է պատճառը, որ Միջերկրականի երկրներում այդքան վաղ տարիքում են քաշ հավաքում
Եթե մտածում եք՝ ինչ յուղ ընտրել նիհարելու համար, ապա սահմանափակեք ձիթայուղի և այլ հագեցված յուղերի, օրինակ՝ գետնանուշի յուղի շատ գործածումը:
Ինչպե՞ս օգտագործել կոկոսի յուղը՝ քաշ կորցնելու համար
Կոկոսի յուղը խտանում է 76F ջերմաստիճանում, իսկ ջրիկանում է տաք եղանակին՝ օգտագործելուց առաջ:
Ուտելուց 20 րոպե առաջ խմեք կոկոսի յուղ, քանի որ այն անհավանականորեն նվազեցնում է ախորժակը և օգնում ավելի փոքր չափաբաժիններով և արագ կշտանալ:
Կոկոսի յուղը ջրիկացնելու համար 1-2 ճ/գ յուղը խառնեք տաք ջրի կամ բուսական թեյի հետ: Խառնեք և խմեք: Օգտվեք հետևյալ ցուցումներից՝ որոշելու համար, թե որքան կոկոսի յուղ օգտագործել ուտելուց առաջ.
- 40-58.5 կգ դեպքում՝ ուտելուց առաջ օգտագործեք 1ճ/գ կոկոսի յուղ, ընդհանուր առմամբ՝ 3ճ/գ մեկ օրում
- 58-81կգ դեպքում՝ ուտելուց առաջ օգտագործեք 1.5ճ/գ կոկոսի յուղ, ընդհանուր առմամբ՝ 4.5ճ/գ մեկ օրում
- 81կգ-ից բարձրի դեպքում՝ ուտելուց առաջ օգտագործեք 2ճ/գ կոկոսի յուղ, ընդհանուր առմամբ՝ 6ճ/գ մեկ օրում:
Կարող եք պարզապես ուտել կոկոսի յուղը՝ թողնելով, որ հալչի բերանում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը