Բաժիններ՝

Ռուսաստանն ուժեղացրել է իր ռազմական գործունեությունը Մերձբալթիկայում. Շվեդիայի ՊՆ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ շվեդական կործանիչները օդ են բարձրացվել՝ որսալու համար ռուսական 4 ինքնաթիռներ, որոնք թռչել են Բալթիկ ծովի միջազգային օդային տիրույթով: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Շվեդիայի ՊՆ-ը:

Վերջինիս հաղորդմամբ՝ երկրի օդային տիրույթի մոտ հայտնվել են ռուսական երկու ռմբակոծիչներ, որոնց ուղեկցել են երկու կործանիչներ, ինչից հետո օդ են բարձրացվել երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները:

Շվեդիայի ՊՆ-ն ընդգծել է, որ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները վատթարացել են Ղրիմի միացման և Ուկրաինայի հակամարտությունում Մոսկվայի դերակատարության պատճառով: Շվեդիայի ՊՆ-ը նկատել է, որ Ռուսաստանն ուժեղացրել է իր ռազմական գործունեությունը Մերձբալթիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031