
Սիրիայում միավորվել են «Ալ-Քաիդային» դիմակայող իսլամական երկու խմբավորումներ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում իսլամական «Ահրար աշ-Շամ» բրիգադը հայտարարել է «Սուկուր աշ-Շամ» խմբավորման հետ միավորվելու մասին: Միավորման համար պատճառ է դարձել սիրիական Իդլիբ նահանգում «Ահրար աշ-Շամ» բրիգադի ազդեցության տարածման անհրաժեշտությունը:
Այդպիսով, «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման համար ի հայտ է գալիս ավելի վտանգավոր մրցակից: Շարունակելով միավորումն այլ խմբավորումնրի հետ, նրանք կարող են հասնել «Ջաբհաթ ան-Նուսրայի» հետ հավասարապես մրցակցելուն:
Այդ բոլոր խմբավորումներն էլ թշնամացած են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ: «Ահրար աշ-Շամ» բրիգադը ստեղծվել է 2012 թվականին, այն իր կազմում ունի առնվազն 10.000 զինյալ, որոնց մեծ մասը սիրիացիներ են: Ենթադրվում է, որ խմբավորումը ֆինանսավորում է ստանում Պարսից ծոցի եկրներից:
Նրա նպատակը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելն և երկրում շարիաթի օրենքները գործարկելը: «Սուկուր աշ-Շամը» ստեղծվել է 2011 թվականին՝ Սիրիայում կառավարական զորքերի դեմ պայքարելու համար: Նախորդ տարեվերջի դրությամբ բրիգադն իր տրամադրության տակ ուներ 400 զինյալ: