«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է խաղալ Ռիո Դը Ժանեյրոյի 2016թ. Օլիմպիադայում
Պորտուգալիայի օլիմպիական հավաքականի ղեկավարությունը քննարկում է 2016 թ. Օլիմպիական խաղերում թիմի կազմում Կրիշտիանու Ռոնալդուին ներգրավելու հնարավորությունը:
Պորտուգալացիները նվաճեցին 2016 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր` Չեխիայում տեղի ունեցող Եվրոպայի չեմպիոնատում՝ հասնելով կիսաեզրափակիչ փուլ:
Համաձայն Օլիմպիական ֆուտբոլային մրցամարտի կանոններին, հավաքականի հայտացուցակում պետք է լինեն 23 տարեկանից ոչ բարձր ֆուտբոլիստներ, բայց մարզչական շտաբը կարող է հավաքականում ներգրավել 3 ֆուտբոլիստի, որոնք 23 տարեկանից բարձր տարիք ունեն:
«Այդպիսի հնարավորություն կա: Մենք կարող ենք վերցնել 3 ֆուտբոլիստի, որոնք մեծ են 23 տարեկանից, և Ռոնալդուն այդ տարբերակներից մեկն է»,- ասել է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆերնանդու Գոմեշը, ում ցիտել է Globoesporte-ը:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, «Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը հանդես է գալու Օլիմպիական խաղերում Ռոնալդուի մասնակցության դեմ, քանի որ խաղերը համընկնում են Իսպանիայի չեմպիոնատի սկզբնական խաղերի հետ:
Օլիմպիական խաղերում ֆուտբոլային մրցամարտը կընթանա օգոստոսի 3-20-ը:
Իսպանիայի չեմպիոնատը սկսվում է օգոստոսի 15-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը