Բաժիններ՝

Ովքե՞ր են սոցցանցերի ամենագեղեցիկ ու հայտնի մոդելները

W Magazine պարբերականն անվանել է սոցանցերի ամենագեղեցիկ ու հայտնի մոդելներին ու հրապարակել նրանց մասնակցությամբ բաց ֆոտոսեսիաները:
Վարկանշային աղյուսակում է հայտնվել ռուս մոդել Իրինա Շեյքը, ով Twitter-ում ունի 677 հազար հետևորդ, 3 մլն ընթերցող Instagram-ում ու ավելի քան 6,1 մլն «լայք» Facebook-ում:

«Դուք պետք է սիրեք ձեր մարմինը: Դա լավագույն սելֆիների գաղտնիքն է»,- հայտարարել է Շեյքը:

Վարկանշային աղյուսակում է հայտնվել նաև ամերիկուհի Էմիլի Ռատակովսկին (462 հազար հետևորդ Twitter-ում, 2,5 մլն ընթերցող Instagram-ում ու ավելի քան 2,5 մլն «լայք» Facebook-ում), բրիտանուհի Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլին  (584 հազար հետևորդ Twitter-ում, 3,4 մլն ընթերցող Instagram-ում ու ավելի քան 792 հազար «լայք» Facebook-ում):

Ցանկում են հայտնվել նաև ամերիկացի մոդելներ Բելլա Հադիդը, Քրիսի Թեյգեն ու Լիլի Օլրիջը, գերմանցի Աննա Էվերսը, պուերտոռիկացի Ջոան Սմոլսը, հունգարացի Բարբարա Պալվին ու հոլանդացի Դաուտցեն Կրուսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս