Հուլիսի 1-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատում, ինչպես նաև Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի ու Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Թբիլիսիի կենդանաբանական այգում տեղի է ունեցել առաջին համալրումը ավերիչ ջրհեղեղից հետո. կովկասյան եղջերուն ձագ է ունեցել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Տեղական ընկերությունների արտադրանքի արտահանման և դեպի Հայաստան ներդրումների աճի ապահովման նպատակով կառավարության այսօրվա որոշմամբ ստեղծվել է Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների ծրագրի ղեկավար հանձնաժողով: Գործադիրը հաստատել է հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը:
Հուլիսի 3-ին, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:
«Նյու Օռլեան Պելիկանսը» և թիմի հարձակվող Էնթոնի Դևիսը պայմանավորվածություն են ձեռք բերել նոր պայմանագիր կնքելու շուրջ:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Օդեսայի բնակիչներին կանչել է իր հետ թեյելու անցած գիշեր պայթեցված «Անգելովների մոտ» սրճարանում:
Այսօր արտահերթ նիստում ԱԺ խորհրդարանը վավերացրեց ՌԴ կառավարության կողմից ՀՀ-ին հատկացվող 200 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին այցելել է Ստեփանակերտի նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող արտադրամասեր եւ ծանոթացել դրանց աշխատանքներին:
ԵՄ քաղաքացիները որոշել են գումար նվիրաբերել, որպեսզի վճարեն Հունաստանի՝ միջազգային վարկատուներին ունեցած պարտքը:
«Կարևոր խնդիրը Սերժ Սարգսյանը պատրաստ է լուծել անվտանգության հաշվին: Ո՞վ է թույլ տվել նման բան, ո՞վ է իրավունք տվել որևէ խնդիր անվտանգության հաշվին լուծել: Թե՞ սա նախատեսված է, պլանավորված է անվտանգության խնդիրները դնելու ցուցարարների վրա: Ի՞նչ է սա»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ռուսական 200 մլն դոլար վարկային համաձայնագրի քննակման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Բայրոնի փողոցի՝ Տերյան փողոցին կից փոքր հատվածում երթևեկությունը կմնա նույնը՝ երկկողմանի:
Հանրապետության մարզերում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները լուծելու նպատակով կառավարությունը որոշել է մարզպետարաններին հատկացնել շուրջ 4.4 մլրդ դրամ, որով կլուծվեն առաջնահերթ նշանակություն ունեցող հիմնախնդիրները, մասնավորապես, դպրոցաշինության, մշակութային, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում
Նման դեպքերում էմոցիաներին տրվել ու հաշվի չառնել արտաքին վտանգները՝ չի կարելի: Միգուցե երիտասարդները չգիտակցեն հետևանքների մասին, բայց հասուն մարդիկ պարտավոր են գիտակցել, թե ինչ հետևանքներ կարող են լինել: Ուղղակի մշտապես առկա է մի ցավալի երևույթ՝ միշտ կան պղտոր ջրում ձուկ որսողներ, և ցավում եմ, որ այս իրավիճակից օգտվող մարդիկ փորձեցին վարկաբեկել այս կամ այն կողմին:
Հուլիսի 1-ին, ժամը 19.30-ին, «ձախ սրունքի վերին երրորդի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել 1984 թ. ծնված Հեղինե Գ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Ազատամարտիկների և Աթոյան փողոցների խաչմերուկում, ավտովթարի հետևանքով:
«Խոսեցինք տոկոսների մասին, ի՞նչ է ասում, մարդն ասում է՝ ես ձեզ փողը տալիս եմ, արեք, իմ գործարանից էդ զենքը միանգամից էն գնով տարեք, որով իմ բանակին եմ տալիս… վա՞տ ա ասում, վա՞տ բան ենք անում: Տոկոսները՝ ասում ա, եթե հանկարծ դու ուշացրեցիր, առաջին 3 տարվանից հետո, երբ որ կվճարես, էդ քո ուշացրած օրվա 3% փոխարեն ես 10 օրից հետո կհաշվարկեմ 4.5 % ընդամենը: Եթե հանկարծ, Աստված չանի, էդ փողը դու ինձ չտաս, ուշացնես, կավելացնեմ ընդամենը 4.5 %: Եթե հանկարծ դրանից հետո էլ չես տա, վա՛յ, էսինչ վատ բան ա ասում, ես 6 ամիս հետո կասեմ, որ էս ամբողջ պարտքը պետք ա հետ վերադարձնես: Չտա՞, չուզի՞ փողը»,- ասաց Վ.Այվազյանը:
Բաղրամյան պողոտայում քիչ առաջ վատացել էր հացադուլ հայտարարած երիտասարդների առողջական վիճակը:
«Էդ դեպքում Դուք իրավունք չունեք խմբակցության անունից հանդես գաք, պետք է առանձին ելույթ ունենաք»,- տեղից մի քանի անգամ հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նաթանիել Կլայնի, Ջեքսոն Մարտինեսի և Միրանդայի տրանսֆերների մասին վերջապես պաշտոնապես հայտարարվեց:
Արմեն Գևորգյանը, ով IDeA հիմնադրամը ղեկավարում է 2014թ. նոյեմբերից, որոշել է ակադեմիական արձակուրդ վերցնել՝ Հարվարդի համալսարանում «General management program» («Ընդհանուր մենեջմենթ») ծրագրով ուսանելու համար: Վերոնիկա Զոնաբենդն ու Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն են հայտնում Արմեն Գևորգյանին՝ IDeA-ի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար և հաջողություն են մաղթում նրա ձեռնարկումներում:
«Կվերադառնամ կազդուրված ու նույն ոգով, որով սկսել էինք կշարունակենք պայքարը միասին»:
Ընկերության եկամուտը կնվազի 400 մլն դրամով, սակայն բաժանորդը դրանից չի տուժի
ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության պետ է նշանակվել Արմեն Հակոբյանը: Այս պաշտոնին նա նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի հուլիսի 2-ի հրամանով:
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հունիսի 30-ին արձանագրվել է սնկից թունավորման 2 դեպք` 5 տուժածով: Թունավորումներն արձանագրվել են Վանաձորի Աճարյան 5/1 և Սասունցիների 2-րդ փողոց, 3-րդ տուն հասցեներում` թունավորվածների կողմից հավաքված սունկը սննդում օգտագործելու հետևանքով:
Հ.Նաղդալյանը հայտարարեց, որ ՀՀ ԱԺ-ում այսօր քննարկվող հարցից ու անցկացվելիք քվեարկության փաստից շատ անհանգստացած է միայն մի երկիր՝ Ադրբեջանը.
Փշոտ հաղարջենին (крыжовник) հատապտուղների թագավորության ամենաօգտակար ներկայացուցիչներից է։ Այս փշոտ թուփը դեռեւս XI դարում աճեցրել են վանքերի այգիների մեջ։ Իսկ XV դարում Իվան 3-րդ ցարի ժամանակ այն ներխուժեց Ռուսաստան։ Լայն տարածում գտավ XIX դարում, երբ դուրս բերվեց եւ որպես մշակաբույս աճեցվեց Անգլիայում։ Փշոտ հաղարջենու պտուղները լինում են սպիտակ, կանաչ, մուգ կարմիր եւ նույնիսկ սեւ գույնի։
«Բոլորին բարևեք: Իմ վիճակը նորմալ է: Ինձ այցելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեից Թոմասը: Շաբաթը մեկ անգամ այստեղ լողանալու օր է, օրական մեկ ժամ թույլատրվում է զբոսնել: Ներկայում ես Շուշիում եմ: Իմ բանտախցում ծորակ կա: Իմ «դատական գործընթացներն» ավարտվել են: Երազումս ես տեսել են անտառապահ Ալադդինին: Ինչպե՞ս է նա»:
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունը ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունից և նկարագրված անձին ճանաչողներին խնդրում անհապաղ զանգահարել ՀՀ ԱԱԾ 011 52-95-56, 011 58-90-96 և ՀՀ Ոստիկանության 1-02 հեռախոսահամարներով կամ հայտնել ՀՀ Ոստիկանության մոտական բաժին:
«Հայկը վերջերս շատ մոտ ընկերներ է կորցրել, երեւի էդ հողի վրա մի քիչ խանգարվել էր: Ասում էր՝ աչքիս մարդիկ են երեւում, տարօրինակ բաներ են երեւում, ոնց որ հետեւիցս մարդիկ են գալիս: Գիտեմ, որ Հայկի մայրը հոգեմետ դեղեր էր տալիս նրան, բժիշկն էր նշանակել: Ես մտածում եմ՝ տեսնես էդ պահին հասկանո՞ւմ էր, թե ինչ էր անում: Ոչ մեկիս մտքով չէր անցնի, ոնց կարող էր սենց բան լինել, որ իմանայինք, մենակ չէինք թողնի սենյակում»:
Տրանսֆերային պատուհանի բացվելուն պես ֆուտբոլային հասարակությունը սկսեց ակտիվ քննարկել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի նոր ակումբի հարցը: