Վարչապետը նախարարներին հանձնարարեց քննարկումներ սկսել

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում բոլոր նախարարներին հանձնարարեց քննարկումներ կազմակերպել:

Նա նշեց, որ հունիսի 30-ին տեղի է ունեցել «Տնտեսական օրակարգ» խորագրով համաժողովը, որում ականդեմիական աշխարհի, գործարար ոլորտի և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ համակողմանիորեն քննարկել են տնտեսության առաջ ծառացած մարտահրավերները, դրանց լուծման երկարաժամկետ ռազմավարություններն ու կարճաժամկետ քայլերը:

«Համաժողովում հնչեցին թե՛ զգացմունքային ելույթներ, թե՛ առողջ քննադատություն, թե՛ կոնկրետ առաջարկություններ: Ես ուզում եմ կրկնել համաժողովում հնչեցրած իմ ուղերձը՝ մեր դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների ու ծրագրերի համար: Ցանկացած առաջարկ, որը կօգնի մեր ընդհանուր գործին, կգնահատվի ըստ արժանվույն: Հայաստանը կարիք ունի բոլոր շահագրգիռ ու առողջ ուժերի համատեղ ջանքերի ու աշխատանքի:

Համաժողովը ցույց տվեց, որ նման քննարկումների կարիք կա, կարծում եմ, որ այժմ հարկ է այդ քննարկումներն անել այլ ֆորմատով՝ ավելի կարճ, ավելի ուղղորդված, ավելի մեծ փորձագիտական ներուժի ընդգրկմամբ, ավելի խորը մասնագիտական, ճյուղային քննարկումներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031