2015-ի ամենաշատ վճարվող դերասանը Ռոբերտ Դաունլի կրտսերն է. Forbes
Forbes հանդեսը ներկայացրել է ամենաշատ վճարվող համաշխարհային աստղերի ամենամյա վարկանիշային ցուցակը: Դերասանների շարքում 2015թ. բացարձակ առաջատարը Ռոբերտ Դաունլի կրտսերն է, որը վաստակել է 80 մլն դոլար:
Նրա եկամտի հիմնական աղբյուրը հոլիվուդյան տարբեր կինոնախագծերին մասնակցելուց եկող հոնորարներն են, մասնավորապես՝ «Վրիժառուն 2. Ալտրոնի դարաշրջանը» և «Առաջին վրիժառուն 3. Վրիժառուների պառակտում»: Ըստ տեղեկությունների՝ վերջինիս մասնակցելու համար դերասանը ստացել է մոտ 40 մլն դոլար հոնորար: Ընդհանուր առմամբ, Ռոբերտ Դաունլի կրտսերը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:
Հոլիվուդյան աստղերի մեջ նրան քիչ թե շատ մոտ են գտնվում Ջեկի Չանը՝ 50 մլն դոլար, 38-րդ հորիզոնական, Վին Դիզելը՝ 47 մլն դոլար, 43-րդ հորիզոնական:
Ամենաշատ վճարվող դերասանուհիներ են ճանաչվել Ջենիֆեր Լոուրենսը (52 մլն դոլար, 34-րդ հորիզոնական), Սքարլեթ Յոհանսոնը (35.5 մլն դոլար, 65-րդ հորիզոնական):
Ամենաերիտասարդ դերասանը, որը հիշատակվում է հարյուրյակի մեջ, Չաննինգ Տատումն է, որի եկամուտը կազմում է 29 մլն դոլար. նա զբաղեցրել է 89-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը