Բնական միջոց՝ երիկամները մաքրելու համար
Երիկամներն ամենակարևոր օրգաններից մեկն են, որոնց շնորհիվ օրգանիզմից դուրս են գալիս կուտակված ավելորդ տոքսինները: Սակայն, ինչպես յուրաքանչյուր մաքրող սարք, մեր երիկամները նույնպես մաքրման կարիք ունեն: Իրականում, երիկամները կլանում են աղերն ու տոքսինները, ինչպես նաև ավազ և քարեր: Պետք է այս բոլոր ավելորդությունները մաքրել երիկամներից, այլապես դրանք սաստիկ ցավերի և այլ խնդիրների պատճառ կարող են դառնալ:
healthyfoodstar.com-ը ներկայացնում է մի բաղադրատոմս, որը կօգնի մաքրել երիկամները:
Այս դեղամիջոցը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի
- Մի բուռ մաղադանոսի կամ համեմի տերևներ
- Ջուր
Պատրաստման եղանակը
Մաղադանոսը կամ համեմը կտրատեք մեծ կտորներով, լցրեք կաթսայի մեջ, վրան ջուր ավելացրեք այնքան, մինչև տերևները ծածկվեն: Կաթսան դրեք կրակի վրա և թողեք եռա մոտ 10 րոպե: Ապա վերցրեք կրակից և թողեք սառչի: Ստացված խառնուրդը քամեք և տեղադրեք սառնարանում: Օրական մեկ բաժակ խմեք՝ սառը վիճակում:
Կարող եք նաև թեյ պատրաստել: Պետք է պարզապես թողնել, որ խառնուրդը թրմվի 30 րոպե:
Մի քանի օր կանոնավոր օգտագործման դեպքում կնկատեք, որ մեզը փոփոխվում է: Այս փոփոխությունը տեղի է ունենում երիկամներից թույների դուրսբերման արդյունքում:
Պետք է ուշադիր լինել թեյը խմելիս, քանի որ հնարավոր է՝ մաղադանոսը շարժի քարերը, ինչն էլ նշանակում է, որ պետք է դիմել բժշկի: Բացի այս թեյից, պետք է չափազանց շատ հեղուկներ խմել՝ երիկամների ճիշտ ֆունկցիան պահպանելու համար:
Բացի մաղադանոսից, խնձորը, կիտրոնն ու ձմերուկը ևս հրաշալի կերպով մաքրում են երիկամները:
Խուսափեք խմել այս թեյը հղիության ընթացքում: Խորհուրդ է տրվում թեյը խմել ամիսը 2 անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը