Հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բարձրախոսով հայտարարությամբ դիմել է Բաղրամյան պողոտայում գտնվող հավաքի մասնակիցներին: Հայտարարության գրավոր տեքստը առձեռն տրամադրվել է հավաքի մասնակիցներին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենին և հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Էռնեստ Մկրտչյանը քաղաքացի Սարգիս Այվազյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս է պատճառել, իսկ ընկերը վերջինիս ծեծի է ենթարկել:
Հունաստանի կառավարությունը պլանավորում է երկարեցնել «բանկային արձակուրդները» ևս մի քանի օրով, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Հունաստանի բանկային շուկայի ներկայացուցիչներին, ովքեր այսօր մասնակցել են Հունաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ բանակցություններին:
Ռուս հայտնի էքսցենտրիկ գործարար, մեկենաս, հայտնի ֆերմեր, իսկ նախկինում նաև «Ալիսա» բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը փակել է իր Սլոբոդայում գտնվող իր տան դռները, սկսել է վաճառել գույքը ու գնացել է Լեռնային Ղարաբաղ, գրում է vesti.ru-ն:
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հուլիսի 4-ին, ժամը 20.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Ֆրիդման Ա.-ն:
«Ոչ մի բանով չէր զբաղվում, հիվանդ թոշակառու տղա էր: Գնում էր դիալեզի, գալիս էր, օրերը հաշված էին: Մի 15 րոպե կլիներ, որ նստած էր նստարանին: Կրակոցների ձայնից դուրս եկա, տեսա, որ սպիտակ «Ինֆինիտի» մեքենայով կրակողները հեռանում են: Հասել էր դպրոցի մոտ: 8 փամփուշտ կար մարմնի մեջ, հնարավոր չէր, որ ողջ մնար»
Իշխանությունները սկսեցին շախմատային մի պարտիա, որտեղ խաղադրույք են արել իրենց ողջ քաղքական ռեսուրսը, քաղաքացիները խաղադրույք են արել իրենց կամքը, վստահությունը, սերը Հայաստանի հանդեպ, անվախությունն ու անկոտրում նվիրումը..
Ռազմավարական հետազոտությունների ռուսական կենտրոնը իր կայքում տպագրել է «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության «Ռուսաստանն աշխարհում» նախագիծը, որտեղ ներառված է ընթացիկ տարվա ապրիլի 22-28-ը ընկած ժամանակահատվածում տպագրված համաշխարհային մամուլի նյութերի վերլուծությունը: Նյութերը նվիրված են եղել ռուսական թեմաներին:
«Ոստիկաններն այսօր ավելի բարեկիրթ էին, քան մի քանի օր առաջ՝ որպես խաղաղ ցուցարարներ եվրոպական և եռագոյն դրոշներ ջարդողները։ Եթե ցուցարարների ձեռքերին մի քանի եվրոպական դրոշ լիներ, դա ավելի զսպող դեր կկատարեր, քան որևէ այլ բան…»:
Հուլիսի 7-ին, 9-11-ին հյուսիսային շրջաններում, 8-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
«Ապօրինի կերպով եմ բերման ենթարկվել, մասնավորապես` բռնի ձևով նստեցրել են ոստիկանական ավտոմեքենա, իմ ձեռքերի վրա առկա են այդ կապտուկները, որոնք պատճառվել են ճանապարհին: Ոստիկանության բաժնում էլ իրենց պահում էին բավականին լկտի ձևով` փորձելով ամեն կերպ սադրել»:
Հուլիսի 1-4-ը Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվեց սուսերամարտի պատանեկան միջազգային մրցաշար, որին մասնակցում էին Հայաստանի Վրաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի պատանի սուսերամարտիկները:
Լիտվայի գործող չեմպիոն «Ժալգիրիսի» պաշտոնական կայքը հայտնել է, որ լիտվական ակումբը և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Արտակ Եդիգարյանը երկկողմ համաձայնության են եկել և խզել են գործող պայմանագիրը:
Հոգեթերապևտ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ դավանաբանության վրա հիմնված շեղումը դեղորայքը չի բուժում:
«Երբ Բաղրամյան պողոտայից սկսեցին ցուցարարներին բռնել, մինչև մեքենային հասնելը, ինձ էլ են քաշելով տարել, ուղղակի շպրտել են մեքենայի մեջ, իսկ այն մեքենան, որտեղ ես էի, Սպարտակ անունով մի անչափահասի և Նարեկ Այվազյանին բռունցքներով ծեծել են: Նարեկին հարվածել են գլխին, դա ես իմ աչքով եմ տեսել ու այդտեղ ներսում բոլորն են տեսել»,- ասաց Վաղինակը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի այսօր ստորագրած հրամանով հաստատվել է 2015-2016 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի անվանացանկը:
Ֆրանսիայի պատմական մարզեր Շամպայնը, Բուրգունդիան նախօրեին համալրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկը:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է, որ ամերիացի ոստիկանները աջակցություն կցուցաբերեն իրենց օդեսացի գործընկերներին:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ, այցելել է գյուղատնտեսության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արամ Մխոյանին:
Եգիպտոսում գտնվող և իրենց հանգիստը Եգիպտոսում անցկացնել ծրագրող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մնալ հանգստի համար նախատեսված գոտիներում»:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած կնոջ վիճակը շարունակում է մնալ ծանր, սակայն հեմոդինամիկ ցուցանիշները բավարար են:
Ռուսական մաֆիան, օգտվելով ֆինանսական ճգնաժամից, ընդլայնում է իր ազդեցությունը Եվրոպայում, գրում է իտալական La Stampa թերթը:
Ֆուտբոլային աշխարհի գլխավոր մորուքը լավ մրցաշրջան է անցկացրել և այժմ գնում է բարձրացման` իր կարիերայում:
«Քիչ առաջ եղել եմ և Կենտրոնի բաժանմունքում, այնտեղ հանդիպել եմ բերման ենթարկվածների հետ, ծանոթացել ենք ամբողջ ցուցակին, և Արաբկիր բաժանմունքում ենք ծանոթացել բերման ենթարկվածների ցուցակին, բայց Դավիթ Սանասարյանի վերաբերյալ տեղեկություն չկա, ընդամենն ասվում է՝ տեղափոխվել է հիվանդանոց, թե որտե՞ղ է տեղափոխվել՝ որևէ մեկը տեղեկություն չի տրամադրում:
168.am-ը զրուցել է առաջատար աստղաֆիզիկոս, «Սթարմուս» (StarMus) փառատոնի հեղինակ դոկտոր Գարիկ Իսրաելյանի հետ և բացահայտել «Սթարմուս» 3-րդ փառատոնի անակնկալները: Գ․ Իսրայելյանը 2011թ. հիմնադրել է «Սթարմուս» փառատոնը, որի պատվավոր հյուրերից են եղել Apollo 11 տիեզերանավի աստղագնացներ, Լուսնի վրա առաջինը ոտք դրած Նեյլ Արմստրոնգը և Բազ Oլդրինը:
Եվրոյի փոխարժեքը իենի ու դոլարի նկատմամբ համաշխարհային ֆոնդային բորսաներում նվազել է Հունաստանում հանրաքվեի նախնական արդյունքների ֆոնին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը :
Հուլիսի 4-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 58 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1948 թ. ծնված Միշա Մարտիրոսյանին:
«Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ փոխանակման կետի թիվ 775, 775/1, 775/2 եւ 775/3 լիցենզիաները եւ ներդիրները կորել են: