Թերևս հնարավոր կլիներ կանխել մարդկության դեմ իրականացված նման այլ հանցագործությունները, եթե հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով ճանաչվեր և դատապարտվեր. այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բրազիլական «Էստադաո» թերթին տված հարցազրույցում։
Հուլիսի 6-ին, ժամը 13.57-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Գորիս հատվածի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ադրբեջանը օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայային սև ցուցակում է ներառել:
39-ամյա Ալմարան երեք երեխաների հետ ապրում է Իջևան քաղաքից դուրս՝ անտառում գտնվող կիսախարխուլ տնակում: Եկամտի որևէ աղբյուր չունեն, զբաղվում են միայն տնամերձ փոքրիկ հողամասը մշակելով:
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը հայտնել է, որ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն արդեն Մոսկվայից վերադարձել է Երևան և որ ընկերության աուդիտը, ամենայն հավանականությամբ, կսկսվի օգոստոսին։
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել Վրաստանին 60 մլն դոլարի վարկի հատկացումը:
Հուլիսի 6-ին, ժամը 17.50-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարկ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Sport-Express.ru-ն տեղեկացնում է, որ Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը միացել է թիմին, որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Շվեյցարիայում։
ԼՂՀ Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվում է համայնքային վարչական կենտրոն` ներառյալ ժամանցային սրահ, ակումբ, բուժկետ և գրադարան:
Այսօր Ազատության հրապարակում հավաքի ժամանակ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության երիտթևի նախագահ Նարեկ Այվազյանը հայտարարեց, որ իրենց պահանջները ի սկզբանե դրվել են սոցիալական հարթության վրա, բայց դրանք քաղաքական պահանջներ են:
Երևանի կենտրոնում ցուցարարներին Բաղրամյան պողոտայից հեռացնելու ժամանակ հայ ոստիկանները ձերբակալել են թվով 46 մարդու:
Թուրքական գեներալները կքննարկեն Սիրիա ներխուժելու նախապատրաստման հարցը:
եր գրողների ամենամեծ խնդիրն այն է, որ նրանք չեն կարողանում վայելել պրոֆեսիոնալ գրող լինելու հաճույքը: Ի վերջո, մենք գրեթե չունենք պրոֆեսիոնալ գրողներ: Պրոֆեսիոնալ գրող նշանակում է՝ մարդ, ով զբաղվում է միայն գրելով: Մենք ունենք հատուկենտ մարդիկ, որոնք կարողանում են զուտ գրական գործունեությամբ հաց վաստակել:
Միջինում բարձրացումը կկազմի 10 % և կտարածվի 1645 աշխատողների վրա: Մինչև տարեվերջ աշխատավարձերի բարձրացմանը կուղղվի մոտ 110,5 մլն դրամ:
Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանությունում:
Դավիթ Սանասարյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց, որ հացադուլ է անում: Նրա բողոքն ուղղված է ոչ թե իշխանություններին, այլ՝ հասարակությանը՝ ասելով, թե այսօր Ազատության հրապարակը պետք է բազմամարդ լիներ, ինչն այդպես չէ:
Իսպանացիների առաջին անգամ առաջարկած 10 մլն եվրոն մերժվել է:
Այս պահին Ազատության հրապարակում են հավաքվել նաև Բաղրամյան պողոտայից այսօր հեռացված ցուցարարները:
Հուլիսի 6-ին, ժամը 08.50-ին ահազանգ է ստացվել, որ Չինչին-Թովուզ ավտոճանապարհի 3-րդ ոլորանին ավտոմեքենա է գլորվել ձորը. անհրաժեշտ է օգնություն:
Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց նրանց երթ չիրականացնել քաղաքում՝ ասելով, որ ոստիկանությունն բավականին ուժեր ունի, որպեսզի կանխի այն:
ՀՀ ֆինանսների նախարարության հարկային մարմինն առաջիկա 1 տարում նախատեսում է ստուգել 1631 տնտեսվարողների:
Հերթական ինքնասպանության դեպքը գրանցվել է Գեղարքունիքի մարզում, 73-ամյա թոշակառու կինն ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով:
Դուշանբեում երիտասարդ կինը, որը ենթադրաբար, համաձայն չի եղել ամուսնու երկրորդ կին ունենալու որոշման հետ, փորձել է ջուրը նետվելու միջոցով իր երեք անչափահաս երեխաների հետ ինքնասպան լինել:
Հավաքի մասնակիցները ոստիկանական մեքենայում
Marca-ն տեղեկացնում է, որ Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Մարիա Սուարեսը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն:
«Մենք իրավունք չունենք արվեստի զարգացման համաշխարհային պատմության մեջ հետ մնալու: Դրա իրավունքը մենք չունենք: Իհարկե, ես չեմ լրացրել այդ բացը, բայց իմ ջանքերը գալիս են վկայելու, որ ես գոնե աշխատել եմ այդ ուղղությամբ»,- ասում է Արտո Չաքմաքչյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակիչ Վաղարշակ Ասոյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ սպանությունը բացահայտելու ուղղությամբ։
Հուլիսի 3-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ա.Ա.-ի համար քաղաքացի Կ.Ռ.-ի կողմից բերված հանձնուքի միջից նարնջի հյութի 2 տարաների զննությամբ հայտնաբերել են տարաների տակ որպես նստվածք առկա սպիտակ փոշենման չլուծվող զանգված:
Հուլիսի 5-ին` ժամը 01:55-ի սահմաններում, Բերձոր-Ստեփանակերտ ավտոմայրուղու 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրասնպորտային պատահար, ինչի արդյունքում մահացել են ՊԲ զինծառայողներ Սասուն Սամվելի Զիրոյանը (ծնվ. 1989թ.) և Մարատ Գրիգորիի Թադևոսյանը (ծնվ. 1987թ.), իսկ Ալիկ Տիգրանի Պետրոսյանը (ծնվ. 1992թ.) և Սարգիս Արարատի Գևորգյանը (ծնվ. 199թ.) ստացել են մարմնական վնասվածքներ:
Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել Է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25 719 տոննայի դիմաց: