
Արդա Թուրանը «Բարսելոնայում» է, Ժոաու Մոուտինիոն Սանկտ Պետերբուրգում չէ. տրանսֆերային այլ նորություններ

Արդա Թուրանը Բարսելոնայում է:
Ֆուտբոլային աշխարհի գլխավոր մորուքը լավ մրցաշրջան է անցկացրել և այժմ գնում է բարձրացման` իր կարիերայում: «Բարսելոնան» ֆուտբոլիստի համար վճարելու է 41 մլն եվրո, որից 34 մլն-ը՝ միանվագ, իսկ 7 մլն-ը` կախված Թուրանի անցկացրած հանդիպումների քանակից: Նրա տեղը Պեդրո Ռոդրիգեսը հաստատ չի զբաղեցնի:
Դիեգո Սիմեոնեն համաձայն է նման գործարքի, սակայն Պեդրոն մերժել է Մադրիդին. «Ռեալից»՝ միայն «Արսենալ» կամ «Լիվերպուլ»:
Նանին «Ֆեներբախչեում» է:
Թխամաշկ վինգերի արտաքինի պատճառով արդեն վաղուցվանից նրան դնում են թուրքի տեղ և հիմա նա ուղևորվում է «Ֆեներբախչե»:
Սպահիչը` «Համբուրգում»:
«Համբուրգի» մենեջմենթի մակարդակն այնքան է ընկել, որ ակումբը պայմանագիր է ստորագրել «Շիննիկի», «Տորպեդոյի», «Լոկոմոտիվի» և «Անժիի» նախկին պաշտպան Էմիր Սպահիչի հետ: Բոսնիացուն հեռացրել էին «Բայերի» կազմից` Ստյուարտի դեմքին հարվածելու համար, և այժմ նա նորից պայմանագիր է ստացել:
Դե ինչ, բոսնիացու նոր ծեծկռտուքի տոտալիզատորը հայտարարվում է բացված:
Պատրաստեց Անի Գաբուզյանը