Բաժիններ՝

Արտակ Եդիգարյանը հեռացել է «Ժալգիրիսից»

Լիտվայի գործող չեմպիոն «Ժալգիրիսի» պաշտոնական կայքը հայտնել է, որ լիտվական ակումբը և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Արտակ Եդիգարյանը երկկողմ համաձայնության են եկել և խզել են գործող պայմանագիրը:

Արտակ Եդիգարյանը «Ժալգիրիսին» միացել է 2014 թվականի հունվարին, մասնակցել է 23 հանդիպման: «Ժալգիրիսի» կազմում Եդիգարյանը դարձել է Լիտվայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է երկրի գավաթը:

Եդիգարյանի ապագայի հարցը դեռ պարզ չէ, ֆուտբոլիստը դեռ չի հայտնել իր հետագա քայլերի մասին:

Քննարկվում է այն տարբերակը, որ գուցե Եդիգարյանը վերադառնա Հայաստանի բարձրագույն առաջնությունում հանդես եկող որևէ ակումբ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031