Բաժիններ՝

Եվրոյ իփոխարժեքը նվազել է Հունաստանում կայացած հանրաքվեի ֆոնին

Եվրոյի փոխարժեքը իենի ու դոլարի նկատմամբ համաշխարհային ֆոնդային բորսաներում նվազել է Հունաստանում հանրաքվեի նախնական արդյունքների ֆոնին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ֆինանսիստների խոսքով՝ հունական բանկերը վտանգավոր կերպով մոտ են գտնվում կոլապսին:

Եթե դա տեղի ունենա միլիոնավոր հույներ կկորցնեն իրենց խնայողությունները, ընկերությունները կսնանկանան, իսկ երկրում կարող են կրճատվել դեղամիջոցների ու սննդամթերքի պահուստները:

Ինչպես նշում են վերլուծաբանները, Հունաստանի բանկերին հարկավոր է հուսալի վարկատուն, սակայն Եվրոպական կենտրոնական բանկը կարող է իր վրա նորից չվերցնել այդ գործառույթը:

Հիշեցնենք, որ երեկ հույները ձայների մեծամասնությամբ մերժեցին վարկատուների պայմանները՝ փոխառություն տրամադրելու դիմաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031