Գլխուղեղի քաղցկեղով հիվանդ Դմիտրի Խվորոստովսկին ելույթ է ունեցել Լոնդոնում
Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանությունում: Այս մասին նշված է դիվանագիտական գերատեսչության կայքում:
Երգիչը կատարել է ստեղծագործություններ իր օպերային երգացանկից ու մասնակցել է իր պատվին տրված ընդունելությանը:
Հիշեցնենք, որ օպերային երգչի մոտ ավելի վաղ հայտնաբերվել էր գլխուղեղի քաղցկեղ:
Երգիչը հրաժարվել էր որոշ ռուսական ուռուցքային կենտրոններից ու «Ռուսֆոնդ» կազմակերպությունից ու որոշել է բուժվել Լոնդոնում: